Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողություն
Ուկրաինայում դատարանը խափանման միջոց է ընտրել «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ։ «Новости.LIVE» Telegram-ալիքի փոխանցմամբ՝ քաղաքական գործչի համար սահմանվել է 33 միլիոն գրիվնայի չափով գրավ և էլեկտրոնային թևնոց կրելու պարտավորություն։
Բացի այդ, դատարանը Տիմոշենկոյին պարտավորեցրել է հանձնել արտասահմանյան անձնագիրը և արգելել շփվել Գերագույն ռադայի 66 պատգամավորների հետ։ Ըստ մեղադրանքի՝ նա կասկածվում է պատգամավորներին կաշառք առաջարկելու մեջ՝ կոնկրետ օրինագծերի օգտին քվեարկություն ապահովելու նպատակով։
Ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել էր, որ առաջիկա հինգ տարիները կարող են վճռորոշ լինել Ուկրաինայի համար՝ նշելով, որ երկիրը վտանգի տակ է կորցնելու իր պետական հիմքերը։ Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը դարձել է հերթական աղմկահարույց զարգացումը այս գործի շրջանակում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր