Նեղանա՞լ, թե՞ օրինակ վերցնել. Ինքս կոմունիստ չեմ դառնա, բայց հրաժարական կտամ և իշխանությունը կփոխանցեմ կոմունիստներին
Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վերջերս կարծես շատացել են հակահրեական տրամադրությունները, կապված Ադրբեջանին Իսրայելի կողմից ռազմական աջակցությամբ։ Հարգելիներս, մի խառնեք Իսրայելի քաղաքականությունը ողջ հրեա ժողովրդի մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ։ Տարբեր երկրներում բազմաթիվ, այդ թվում, ազդեցիկ հրեաների համակրանքը մեր կողմն է։ Հիշենք Ալեքսանդր Լապշինին, Եվգենի Սատանովսկուն,Վլադիմիր Սոլովյովին և այլոց։ Սանկտ-Պետերբուրգից իմ հրեա բարեկամներն անհանգստացած զանգահարում և իրենց աջակցությունն են հայտնում։ Եվ, ընհանրապես, որևէ ազգի նկատմամբ հակա վերաբերմունքը,բացի մեզ համար հատկապես այսօր՝ հակաթուրքաադրբեջանականից, թուլության նշան է։ Ինչ վերաբերում է Իսրայելի քաղաքականությանը, հիշեցի մի հայտնի դիպված, Իսրայելի հանրահայտ վարչապետ Գոլդա Մեիրի հետ կապված։
․․․
ԱՄՆ կատարած այցից հետո, հենց ԱՄՆ-ում մամլո ասուլիսի ժամանակ, լրագրողներից մեկը հետևյալ հարցն է տալիս․
-Տիկին վարչապետ, կարծես դուք ձեր հիմնական դաշնակից ընտրել եք ԱՄՆ-ին։ Եթե վաղը ձեզ անհրաժեշտ լինի ԽՍՀՄ օժանդակությունը, ինչպե՞ս կվարվեք։
Հետևում է Մեիրի պատասխանը․
-Ինքս կոմունիստ չեմ դառնա, բայց եթե իմ երկրի անվտանգությունն ու շահերը պահանջեն ԽՍՀՄ օժանդակությունը, ապա ես հրաժարական կտամ և իշխանությունը կփոխանցեմ կոմունիստներին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»