Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել
Հայաստան

Մենք օր ու գիշեր անցկացնում ենք հիվանդանոցում, քանի որ զինվորներին ապաքինելուց ավելի կարևոր հարց հիմա չկա

Արթմեդ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանին հանդիպեցինք աշխատավայրում երեկոյան ժամը 10-ին: Հարցազրույցի պայմանավորվելու համար ասում էր՝ եկեք երբ հարմար է, ես օր ու գիշեր այստեղ եմ:

Պատերազմը սկսելու հաջորդ օրվանից տանն անցկացնում է ընդամենը 1-2 ժամ, որովհետև անընդհատ կազմակերպչական ու բուժական բազում հարցեր է պետք լուծել հիվանդանոցում. “Պատերազմի լուրը ստանալուց հետո արագ կապ է հաստատեցի ՊՆ ռազմաբժշկական վարչության հետ, ու հայտնեցի, որ Արթմեդ բժշկական կենտրոնը պատրաստ է բոլոր կարողություններով օգտակար լինել վիրավոր զինվորներին ու կամավորներին: Հաջորդ օրն իսկ արդեն մեզ մոտ տեղափոխվեցին տարբեր վնասվածքներով առաջին պացիենտները: Մեր կենտրոնի սպեցիֆիկայից ելնելով՝ ընդունեցինք ոչ միայն վիրահատական միջամտության անհրաժեշտություն ունեցող պացիենտներին, այլև ներգրավեց Սթրես բաժանմունքը, որտեղ պատերազմի պատճառով սուր սթրեսային համախտանիշ ու իրավիճակային ռեակցիաներ ունեցող զինվորներ ու քաղաքացիների բուժօգնությունը կազմակերպեցինք: Այս ընթացքում նաև նյարդաբանական ու սուր շնչառական խնդիրներ ունեցող պացիենտների սկսեցինք ընդունել”,- պատմում է Արայիկ Ղարիբյանը:
Բացի նրանից, որ ընդունել են պացիենտներին ու արել ամեն ինչ պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերելու համար, Արթմեդ ԲՎԿ կոլեկտիվը ինքնակազմակերպվել է, իրենց ու ընկերների ուժերով փորձել են ապահովել սնունդ ու հագուստ նոր տեղափոխված զինվորների համար, որպեսզի պետությունը իր նախատեսած միջոցները առավելագույնս կարողանա այլ կարիքների ուղղել: Մինչ այսօր էլ փորձում են պետության միջոցները նվազագույն չափով օգտագործել, չնայած որ պետությունը տրամադրում է անհրաժեշտ ամեն ինչ.
“Իհարկե մի շարք կազմակերպություններ ու մարդիկ էլ բարեգործական հիմունքներով օգնեցին՝ զինվորներին ու Արցախից եկած նրանց հարազատներին անհրաժեշտ պարագաները ապահովելու համար: Մենք այսօր էլ չենք հրաժարվում նման բարեգործական օգնությունից, ու փոխանցում ենք՝ ում անհրաժեշտ է: Նաև ուզում եմ շեշտել, որ մեզ օգնության եկան նաև հոգեբան կամավորների խումբը, ովքեր մինչ այսօր էլ գրաֆիկով աշխատում են մեզ մոտ պառկած պացիենտների հետ, որպեսզի հոգեպես էլ տղաները արագ վերականգնվեն: Մեզ շատ ոգևորում է մարդկանց պատրաստակամությունը, ու անչախ շնորհակալ ենք այս բարդ իրավիճակում մեր կողքին կանգնելու համար”,- ասում է Արայիկ Ղարիբյանը:
Ինչ վերաբերում է հարազատներին շատ հետաքրքրող տեսակցության հարցին, Արայիկ Ղարիբյանն ասում է, որ իրենք ընտանիքի անդամներին թույլ տալիս են կարճաժամկետ տեսակցել իրենց զինվորներին. “Մարդիկ ահավոր սթրես են տարել այս ընթացքում ու լարված են, դրա համար մենք թույլ տալիս ենք, որ տեսնեն իրենց զինվորին, համոզվեն, որ լավ է: Իհարկե պարտադրում ենք, որ պահեն կորոնավիրուսի չտարածման բոլոր կանոնները, որովհետև ռազմական այս իրավիճակում մենք միևնույնն է խնդիր ունենք նաև ապահովել, որ հանկարծ կորոնավիրուսի տարածում չունենանք հիվանդանոցի ներսում:Այս բոլոր ամիսներին դա մեզ մոտ շատ լավ հաջողվել է, դրա համար նաև մեզ մոտ տեղափոխված ցանկացած զինվոր մինչև ընդհանուր պալատ տեղափոխվելը նաև կորոնավիրուսի անվճար է տեստ է հանձնում մեր մյուս տղաներին չվարակելու համար՞,- հավելում է նա:
Արայիկ Ղարիբյանին ոգևորել է պառկած տղաների ոգին: Ասում է շատերը անընդհատ հարցնում են՝ երբ եմ վերադառնալու առաջնագիծ, իսկ ինքն ասում է. ‘’Քիչ ուշ գնացեք, բայց ապաքինված գնացեք, որ կարողանաք լիարժեք կատարել Ձեր առջև դրված մարտական խնդիրները”:
Իսկ զինվորներին ապաքինելու համար Արթմեդ բժշկական կենտրոնի մասնագետները՝ վիրաբույժները, վնասվածքաբան-օրթոպեդները, դիմածնոտային վիրաբույժները աշխատում են 24 ժամ առանց հանգստանալու ու մեծ նվիրվածությամբ, առանց հոգնելու ու այդ մասին մտածելու, որովհետև բժիշկը պատերազմի ժամանակ ունի հստակ առաքելություն՝ պահել զինվորի թիկունքը, ապահովել նրա մարտունակությունը.
“Չմոռանանք նաև, որ մենք առաջնագծում էլ փայլուն մասնագետներ ունենք, որոնք արկերի տակ վիրահատություններ են անում, առաջին օգնություն են ցույց տալիս ու փրկում են մեր զինվորներին: Նրանց ջանքերն անգնահատելի են”,-ասում է Արայիկ Ղարիբյանը՝ վստահ, որ թև ու թիկունք լինելով միմյանց՝ հաղթելու ենք մեզ պարտադրված այս պատերազմում ու արդեն հաղթել ենք, քանի որ փոքրիկ Արցախը կռվում է ոչ թե Ադրբեջանի, այլ ՆԱՏՕ_ի հզոր բանակներից մեկի՝ Թուրքիայի դեմ, ու նրանց չհաջողվեց բլից պատերազմով հասնել իրենց նպատակին: Մեր բանակը փայլուն է կատարում իր առջև դրված խնդիրը:

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական /mednews.am/