Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ) Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել
Մամուլ

Խաղաղ կյանքին վերադառնալու առաջին համեստ փորձերը. Коммерсантъ-ի թղթակիցը պատմել է՝ ինչպիսի իրավիճակ է Ստեփանակերտում և Շուշիում (լուսանկարներ)

Թեև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար հրադադար է հայտարարված, սակայն կրակի ամբողջական դադարեցման մասին դեռևս հնարավոր չէ խոսել, գրում է Коммерсантъ-ի թղթակիցը Ստեփանակերտից: Եվ թեպետ իրավիճակը լարված է, այնուամենայնիվ, ռուս լրագրող Ալեքսանդր Չորնիխը փորձել է ԼՂ մայրաքաղաքում փնտրել խաղաղ կյանքին վերադառնալու առաջին համեստ փորձերը:

Նրա խոսքով՝ երկուշաբթի Ստեփանակերտը բավականին խաղաղ է եղել: Մարդիկ զբոսնում են, ճանապարհներին ավելի շատ մեքենաներ են երևում: Բացվել են մի քանի մթերային խանութներ և նույնիսկ սրճարաններ: Բջջային կապ դեռ չկա. այն կամ դեռ չեն վերանորոգել կամ չեն միացնում ռազմական նկատառումներից ելնելով:

Коммерсантъ-ի թղթակիցը որոշել է ստուգել իրավիճակը նաև հարևան Շուշի քաղաքում: Այնտեղ կարելի է հասնել միայն պատահական մեքենաներով. առաջինը կանգ է առնում շտապօգնության հին մեքենան, որը վիրավորներին Երևան է տեղափոխում: Մեքենային ղեկին Սեյրան անունով երիտասարդ տղա է, իսկ կողքին՝ մեկ ուրիշ երիտասարդ՝ Ռուբիկը: Նրանք երկուսն էլ բժշկության հետ կապ չունեն, կամավորներ են:

«Մենք, իհարկե, միայն թեթև վիրավորներին ենք տեղափոխում: Ծանր վիրավորների համար այս մեքենան հարմար չէ, բացի այդ էլ մենք փորձ չունենք: Հինգ-վեց ժամում հասցնում ենք Երևան և անմիջապես հետ գալիս»,- պատմում է վարորդը:

Մեքենայում զինվորներից մեկը պառկած է, ևս երեքը նստած են նրա կողքին: Չնայած հրադադարին՝ նրանց բոլորի մոտ առկա են թարմ բեկորային վնասվածքներ: Պարզվում է նրանցի մեկը վիրավորվել է կիրակի՝ Հադրութում՝ այս պահին հակամարտության ամենաթեժ կետում:

Զինվորները պատմում են, որ իրենց վերևում անօդաչու է պտտվել, և ուղիղ 3 րոպե անց արկն ընկել է, մի քանի մարդ վիրավորվել է: Նրանք նշել են, որ այժմ էլ անընդհատ փոխհրաձգություններ են, անօդաչուներ են թռչում, այնուհետև արկեր են ընկնում: Երբեմն էլ անօդաչուներն են կրակում, սակայն դրանք ավելի շատ տեղեկություն են հավաքում:

Հաջորդ մեքենան թղթակիցներին հասցնում է անմիջապես Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ: Մուտքի մոտ թավջութակով կանգնած է բարձրահասակ երիտասարդ, նրա հետ է հայկական հեռուստաընկերության նկարահանող խումբը: Բելգիայում բնակվող երաժիշտ Սևակ Ավանեսյանը Արցախ է եկել խաղաղության առաքելությամբ՝ նվագել Շուշիի տաճարում:

«Ես եկել եմ, որպեսզի աշխարհին ասեմ՝ չի կարելի գնդակոծել եկեղեցիները: Ես այստեղ կկատարեմ մեր մեծագույն երգահան Կոմիտասի երաժշտությունը, որը Ցեղասպանությունից մի կերպ է փրկվել և ստիպված է եղել լքել հայրենիքը: Այնուհետև Կոմիտասը գրել է «Կռունկ»-ը: Յուրաքանչյուր հայ, որն ապրում է Հայաստանից դուրս, երբ երկնքում կռունկ է տեսնում, հարցնում է՝ ինչպե՞ս է իմ հայրենիքը: Ես նույնպես, ցավոք, Հայաստանում չեմ ապրում, և սա շատ կարևոր երաժշտություն է իմ համար»,- պատմել է երաժիշտը:

Մի քանի րոպե ավերված տաճարը լցվում է տխուր մեղեդիով. Սևակը նվագում է առանց նոտաների, փակ աչքերով:

Հատկանշական է Коммерсантъ-ի մեկ այլ թղթակից, որն այս պահին գտնվում է Ադրբեջանում, հույս է հայտնել, որ երկուշաբթի կհաջողվի վերջապես մեկնել տարածքներ, որոնք զբաղեցնում են երկրի զինված ուժերը: Սակայն մեկնումից կես ժամ առաջ ռուս լրագրողների այցը չեղարկում են, իբրև թե անվտանգության նկատառումներով: Կեսճանապարհին կանգնեցրել են նաև նրանց, ովքեր մեկնում էին Բաքվից: Ընդ որում, ադրբեջանական պաշտոնական լրահոսում, որքան էլ, որ տարօրինակ է, իրավիճակի սրացման մասին խոսք չկա: