Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակման առնչությամբ ներկայացվելու է հաղորդում հանցագործության մասին.Արամ Վարդևանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ 1in.am լրատվական կայքում հրապարակված նյութի առնչությամբ Քոչարյանի գրասենյակի համակարգողի և փաստաբան Արամ Վարդևանյանի անունից ՀՀ Գլխավոր դատախազին ներկայացվելու է հաղորդում հանցագործության մասին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։

Պարոն Վարդևանյան, այսօր 1in.am լրատվական կայքում հրապարակվել է նյութ, որը նաև վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հրապարակումը բավականին լայն տարածում է ստացել և պարունակում է որոշակի պնդումներ։ Ծանո՞թ եք այդ նյութին և ի՞նչ կարող եք դրա վերաբերյալ ասել։

Նախ կարծում եմ, որ մենք առհասարակ նման հարց այս ժամանակաշրջանում չպետք է քննարկեինք։ Մենք գտնվում ենք ռազմական դրության մեջ, պատերազմական վիճակում։ Բոլորս անհանգիստ ենք և հենվում ենք մեր բանակի վրա, մեր հերոսների սխրանքների վրա։ Փորձում ենք ամեն կերպ օգտակար լինել մեր տղաներին՝ միաժամանակ պատրաստ լինելով նաև ըստ ցուցումի կանգնելու իրենց կողքին։ Սակայն ցավալիորեն ծանոթացել եմ այդ հրապարակմանը։ Կրկին պետք է նշեմ, որ Ձեր կողմից նշված լրատվական միջոցի կողմից նման հերյուրանք պարունակող հրապարակումը կատարվել է ռազմական դրության պայմաններում, պատերազմական վիճակում և դասական իմաստով խայտառակ, անընդունելի սադրանքի և հանրության մեջ հստակ խուճապ առաջացնելու դրսևրում է։

Ի՞նչ գործողություններ կարող են դրա վերաբերյալ կատարվել կամ նախաձեռնվել։

Կարող եմ տեղեկացնել, որ այդ հրապարակման կապակցությամբ իրականացվելու են կոնկրետ իրավական գործողություններ։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ նշված կայքի պատասխանատուն ներկայում հենց Հայաստանի երկրորդ նախագահի վերաբերյալ հերթական զրպարտչական նյութի հրապարակման և հերքումը չհրապարակելու համար ենթարկվում է քրեական հետապնդման և, իմ տեղեկություններով, այդ գործն արդեն դատարանի վարույթում է։ Իսկ կոնկրետ այսօր հրապարակված նյութը ոչ միայն առնչություն չունի խոսքի ազատության հետ, այլ հանդիսանում է քրեորեն հետապնդելի արարք, այն է՝ առնվազն Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի՝ սուտ մատնության հատկանիշներով։ Ի դեպ, պատահական չէ, որ այդ հոդվածը որպես ծանրացնող հանգամանք դիտարկում է այն դեպքերը, երբ անձին սուտ մատնությամբ մեղադրում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ։

Պետք է նկատել, նաև, որ տվյալ դեպքում այդ սուտ տեղեկությունն ուղղված էր հենց Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին և նման պայմաններում հնարավոր բացասական, հուսահատության, հասարակության պառակտման ռիսկերը շատ ավելի մեծ են և վտանգավոր։ Այդ իսկ պատճառով նախագահ Քոչարյանի գրասենյակի համակարգողի և իմ անունից վաղը ներկայացվելու է հաղորդում հանցագործության մասին ՀՀ Գլխավոր դատախազին։ Հաղորդման մեջ շատ հստակ վերլուծվում է այն, որ ԶԼՄ-ի կողմից նման բնույթի և բովանդակության հրապարակումը չի կարող մնալ անհետևանք և հենց նման դեպքերում պետք է վրա հասնի ոչ թե քաղաքացիաիրավական, այլ հենց քրեաիրավական հետևանքներ, այդ թվում՝ հաշվի առնելով, որ նման ապատեղեկատվությունը, սադրանքը, նման սուտ տեղեկությունները տարածվում են մեր հանրության մեջ՝ ռազմական դրության պայմաններում։ Նման արարքները պետք է կանխարգելվեն, այդպիսին է նաև միջազգային փորձը, Եվրոպական դատարանի նախադեպերն առ այն, որ խոսքի ազատությունը ևս ունի սահմաններ որոնք չպետք է խախտվեն, և հենց նաև այդ՝ նման դեպքերը կանխարգելելու նպատակով է հաղորդում ներկայացվելու։