Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին Microsoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում
Հայաստան

«Դավաճան փնտրելը նշանակում է պառակտել ազգին ու այս ծանր վիճակում հանել իրար դեմ»․ Վիտալի Բալասանյան

7or.am-ը գրում է. «Այսօր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի։ Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում։ Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ»:

Այնուհետ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղադրեց մի նյութ՝ «Ո՞վ է Ստեփանակերտում զինվորներին նահանջի տարել, թե «Նիկոլն հողերը ծախել է» վերնագրով և գեներալ Վիտալի Բալասանյանի նկարով, որտեղ գրել էր, թե «Ըստ Ստեփանակարտում տարածված լուրերի` առաջնագծի հատվածներից մեկում զինվորներին համոզողներ, թե նահանջեք «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է», եղել է Վիտալի Բալասանյանի թիմակիցներից»։

Ավելորդ չէ նշելը, որ «Ժողովուրդ» օրաթերթը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Մենք կապ հաստատեցինք Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով։

Բալասանյանը, դժվարությամբ համաձայնեց խոսել՝ ասելով, թե ժամանակ չունի, սակայն մեր պնդումից հետո արձագանքեց․

«Երբ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Արցախում կան հող ծախողներ, դավադիր պատերազմ հրահրողներ ու հետո որևէ փաստ, որևէ ապացույց չբերեց, հենց այսօրվա համա՞ր էր հող նախապատրաստում։ Մենք մեր տղերքի արյան գնով, մեր ճերմակած մազերով՝ թուրքին սատկացնում ենք, կին-տղամարդ զինվոր են հիմա Արցախում, ջարդում ենք մեր օջախը մտած թուրքին, ու իրանց օֆիսներում նստած մարդիկ դավաճաննե՞ր են ման գալիս։

Բարոյակա՞ն է, որ ես հիմա իմ երկիրը փրկելու, իմ հողից տարիներ շարունակ թշնամու մոտ գտնվող հատվածները հետ բերելու փոխարեն գնամ դիրքեր ու սկսեմ հարցուփորձ անել, թե այդ դավաճանն ով է։ Հասկանո՞ւմ են, թե ինչ են հիմա քարոզում։

Պատերազմին հատկապես Արցախում մարդիկ տվել են ու շարունակում են տալ ինչ կարող են՝ կյանքը, առողջությունը, բարեկեցությունը, ապագան, ամեն ինչ փաթեթավորում են ճամպրուկի մեջ ու նետում պատերազմի դաշտ։ Հերոս մարդիկ են, հերոս տղերք, նրանց մեջ դավաճան փնտրելը նշանակում է պառակտել ազգին ու այս ծանր վիճակում հանել իրար դեմ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ է հիմա առաջացել նման խնդիր, երբ արդեն այս ամենը ավարտվելու հնարավորություն կա։

Չեմ կարծում որևէ բանական ու բարոյական մարդու, որ էն էլ այս փուլում հերոսների մեջ կփնտրի դավաճանների։ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, հատկապես ռազմական դրության ժամանակ, հակասում է բոլոր նորմերին, մարդկանց խուճապի է մատնում, բարոյալքում է։ Մեր ազգի մեջ կլինեն դավաճաններ, ու պատերազմի ավարտից անմիջապես հետո կանցնենք էդ դավաճանների հարցերը լուծելուն։ Մեզ հիմա ոչ միայն հարվածում են դիմացից, այլև, ինչպես երևում է՝ թիկունքից, ամենաբարձր մակարդակով։

Ինչպես բոլոր պատերազմները, սա ևս ավարտվելու է, ու այսօր արդեն սկսել են մեղքերը բարդելու պրոցես։ Հարցեր են կուտակվել Արցախում ու Հայաստանում ու Սփյուռքում ապրող բոլորի մոտ։ Ու դրանց չպատասխանելու, շեղելու համար հնչեղ անուններով ուզում են պլստալ։

Քիչ հերոսների են հեղինակազրկել, հայ ժողովուրդը պետք է հերոս չունենա՞, բոլորը պետք է լինեն քրգործերի տակ ու բանտո՞ւմ։ Հայրենիքի նոր հերոսներն արդեն վախենում եմ մտածել, թե ովքեր են։ Հասկանո՞ւմ եք, որ մեզ ուզում են կոտրել։ Չի ստացվելու, պատասխան են տալու։ Եթե էս կռվում ինձ հետ մի բան լինի, իմ փոխարեն պատասխան թող պահանջեն իմ զինակիցները, իմ ժողովուրդը, եթե ես, Աստծո կամոք, մնամ ողջ, էդ պատասխանները ես եմ պահանջելու»։