Ինչպե՞ս պայքարել ադրբեջանական ապատեղեկատվության դեմ. հայ փորձագետը նշել է սոցցանցերում սպառնալիքի հիմնական աղբյուրները
Ադրբեջանի կողմից սոցցանցերում ապատեղեկատվության տարածման հիմնական աղբյուրների թվում են ադրբեջանցիների կողմից կոտրված հայկական պրոֆիլները, ձայնային հաղորդագրություններն ու անհայտ աղբյուրների միջոցով տեղեկության տարածումը, օրինակ՝ անհայտ հեղինակների թելեգրամ-ալիքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ լուրջ խնդիր են ձայնային հաղորդագրությունները, որոնք մարդիկ շատ արագ ուղարկում են միմյանց Facebook Messenger-ի միջոցով:
«Արդյունքում ինչ ասես տարածվում է: Օրինակ, երեկ կեղծ տեղեկություններ տարածվեցին, թե պետք է կեսգիշերին անջատվեն համակարգիչները, քանի որ ռադիացիոն ճառագայթում է սկսվելու»,-ասաց նա:
Մարտիրոսյանը կոչ արեց չուղարկել ձայնային հաղորդագրությունները՝ չունենալով կոնկրետ աղբյուր եւ հեղինակ:
Փորձագետը նշեց, որ անծանոթ համարներից ստացված զանգերն ու հաղորդագրությունները չեն կարող վնաս հասցնել: Նրա խոսքով՝ ադրբեջանիցները դրանք կարող են օգտագործել մաքսիմում հոգեբանական ճնշում գործադրելու կամ էլ վիրավորելու համար:
«Ստացված զանգերից վտանգ չի կարող լինել, եթե հետ չզանգեք: Սովորաբար հետ զանգելու ժամանակ փորձ է արվում հաշիվներից գումար հանել»,-պարզաբանեց Մարտիրոսյանը:
Նա նաեւ կոչ արեց չբացել հաղորդագրություններով ստացված հղումները, քանի որ դրանց միջոցով փորձում են կամ խաբել օգտատիրոջն ու տվյալներ ստանալ, կամ էլ ապատեղեկատվություն ու վիրուսներ տարածել:
Միեւնույն ժամանակ, Մարտիրոսյանն ընդգծեց, որ ադրբեջանցիներից ավելորդ վախը եւս կարող է վնասակար լինել, քանի որ չափից դուրս կասկածամտությունը կարող է խոչընդոտել հայկական տեղեկատվական դաշտի աշխատանքին:
Օրինակ՝ երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարել էր դրամահավաքի մասին, որը շատերն ընդունել էին որպես ադրբեջանական սպամ ու կիսվել սոցցանցերում: Այդ գրառումները հազարավոր մարդիկ կիսվել էին եւ խոչընդոտել հիմնադրամի աշխատանքին, որն ակցիա է անցկացնում ի աջակցություն Արցախի: Այդ պատճառով Մարտիրոսյանը կոչ արեց ստուգել տեղեկության աղբյուրն ու ուղարկողի համարը, իսկ սոցցանցերում՝ օգտատերերի պրոֆիլները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան