Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին

Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը
Հայաստան

Աճպարարություն կորոնավիրուսի թվերի հետ․ ինչո՞ւ է ուսուցիչների վարակվածության թիվը 10 անգամ փոքր վարակվածության ընդհանուր ցուցանիշից

Կառավարությունը որոշեց դպրոցներում դասերը սկսել սեպտեմբների 15-ից, թե ինչու ոչ՝ 1-ից, այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չլսեցինք։ Բայց գոնե այդ օրերն արդյունավետ օգտագործեին ու բոլոր ուսուցիչների թեստավորման գործընթացը կյանքի կոչեին։ Մինչդեռ, երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը՝ անդրադառնալով ուսուցիչների թեստավորմանը, հայտնեց, որ սեպտեմբերի 7-ից թեստավորում է ակցկացվում ուսուցիչների և դպրոցական անձնակազմի շրջանում։ Նա նշեց նաև, որ նկատի ունենալով մեծ քանակը՝ հնարավոր չէր բոլորին միանգամից 2-3 օրվա ընթացքում թեստավորել, ուստի այն կավարտեն հոկտեմբերի առաջին 10-օրյակում։ Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ ուսուցիչների թեստավորման արդյունքում հայտնի է դարձել, որ ուսուցիչների շրջանում կորոնավիրուսով վարակվածությունը կազմում է 1-1.5 տոկոս։ Այս պահին 300-ից ավելի ուսուցչի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։

Փաստորեն դպրոցները բացվեցին, ով ում կարող էր, վարակեց, և միայն մեկ ամիս աշխատելուց հետո հայտնի կլինի, թե քանիսն են վարակված։ Հայտարարվում է, թե ուսուցիչների շրջանում կա ավելի քան 300 վարակված, պատկերացնո՞ւմ եք սրա բացասական հետևանքները։

Իսկ վարչապետը հայտարարում էր, թե պետք է այնպիսի նախապատրաստական ու կանխարգելիչ քայլեր անեն, որպեսզի դպրոցները բացելուց հետո ստիպված չլինեն նորից փակել։ Բայց աշնանային քաղաքական ակտիվության պարագայում կորոնավիրուսի վարակակիրների շատացումը կապում են դպրոցները բացելու հետ, ու ցանկացած պահի կարող են փակել, որպեսզի առիթ ունենան սահմանափակելու մարդկանց ազատ տեղաշարժն ու հանրահավաքային ակտիվությունը։

Բայց ի՞նչն է զավեշտը՝ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թեստավորված ուսուցիչների ընդամենը 1-1,5 տոկոսն է եղել վարակակիր։ Սա պետք է դառնա լայն քննարկման առարկա ու լուրջ ուսումնասիրության թեմա։ Փաստորեն Հայաստանում միջին վարակվածության ցուցանիշը թեստավորվածների համեմատ 10-15 տոկոսի շրջանում է, բայց ահա ուսուցիչների մոտ այդ ցուցանիշը 10 անգամ ցածր է։ Գուցե պետք է այս բացահայումը նաև հայտնել միջազգային մեր գործընկերներին, որ գիտենք այն մասնագիտությունը, որի պարագայում հիվանդացողները 10 անգամ պակաս են։

Իրականում մեր իշխանությունները պետք է ցույց տային, որ երկրում վարակվածների թվի աճ կա, որպեսզի ճնշեին ընդդիմությանը, իսկ դպրոցները բացելու համար հարկավոր էր ուսուցիչների վարակվածության թիվը նվազեցնել։ Ու հիմա ոչ մի կերպ չեն կարողանալու բացատրել, թե այդ ինչպես է, որ հանրության մեջ ապրելով, ունենալով սովորական շփումներ (այնպես չէ, որ ուսուցիչները բնակվում են դղյակներում ու ինքնամեկուսացված են օբյեկտիվորեն) նրանց շրջանում վարակվածության տարածման այսպիսի ցածր ցուցանիշ կա։

Աբրահամ Լիկնոլնը մի հրաշալի և ուսուցանող միտք ուներ․ «Ես բավարար հիշողություն չունեմ, որպեսզի սուտ խոսեմ»։ Իհարկե սուտդ պետք է լավ հիշես, որպեսզի չբռնվես։

Մեր պարագայում իշխանությունները պետք է հասկանան, որ պալատական փափուկ կյանքը կտրել է նրանց իրականությունից ու հիշողությունը կորցրել են, բայց դրա հետ մեկտեղ մեր ժողովուրդը լավ հիշողություն ունի, որպեսզի բռնացնի իշխանության ցանկացած սուտ։