Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին

Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը
Հայաստան

«Արցախը եւ արցախահայության իրավունքներն միշտ եղել եւ մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ

Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքները, օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատգամավորներին։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ առանձնակի ուրախությամբ եւ ջերմությամբ է լցվում հոգին, երբ այցելում է Արցախ՝ ականատես լինելով արցախահայության քաջազուն ոգուն եւ անկոտրում կամքին՝ կերտելու Արցախի ազատ, ապահով ու բարօր կյանքը։ Հայոց Հայրապետն իր խոնարհումը բերեց բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, որոնց ջանքերով եւ հեղված արյամբ նվաճվեց Արցախի անկախությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Արցախը եւ արցախահայության իրավունքներն ու խնդիրները միշտ եղել են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես անդրադառնալով դեռ խորհրդային տարիներին պատմական արդարության վերականգնման նպատակով երանջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի ձեռնարկած քայլերին, Լեռնային Ղարաբաղ եկեղեցականների ծածուկ այցելություններին, որոնք նպատակ էին հետապնդում վառ պահել հավատի լույսը մեր ժողովրդի սրտում, անխաթար՝ ազգային ինքնությունը։ Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրից Մայր Աթոռը աշխարհասփյուռ իր թեմերով եւ համայնքներով հնարավոր բոլոր միջոցներով զորավիգ եղավ արցախահայությանը, լծվեց նրա իրավունքների եւ ազատ ու անվտանգ կյանքի պաշտպանության գործին, ջանքեր գործադրվեցին տարածաշրջանի հոգեւոր պետերի եռակողմ հանդիպումների միջոցով՝ կազմակերպված միջնորդությամբ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքների, զերծ պահելու հակամարտությունը կրոնական գունավորումից եւ նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանը, գերիների վերադարձմանը եւ համակարտության խաղաղ կարգավորմանը։ Ամենյան Հայոց Կաթողիկոսը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի այս ուղղությամբ իր ջանքերը գործադրել։ Մասնավոր իր մտահոգությունն արտահայտելով վերջին շրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ԱՀ իշխանություններին Արցախի թեմին ցուցաբերվող շարունակական զորակցության, ինչպես նաեւ պատմական սրբավայրերի վերականգնման եւ նոր տաճարների կառուցման համար, որոնց թվում առանձնանում է Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցին։ Հայոց Հովվապետը մասնավոր իր գոհունակությունն արտահայտեց Արցախի հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման առնչությամբ՝ հավելելով, որ առարկայի միջոցով մատաղ սերնդի ինքնությունն է կերտվում, երեխաները հաղորդ են դառնում հոգեւորին, նախնյաց հավատի գործերին ու ժառանգությանը, սեփական ինքնության ճանաչողության միջոցով տոգորվում այդ արժեքների տերն ու պաշտպանը, ծաղկեցնողը լինելու գիտակցությամբ։

Իր հերթին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով, անդրադարձ կատարեց պաշտոնական այցի արդյունքներին եւ ձեռք բերված փոխգործակցության պայմանավորվածություններին՝ ուրախություն հայտնելով, որ այն ավարտվում է նվիրական Մայր Աթոռ այցելությամբ եւ Հայոց Հոր օրհնությամբ։

«Պատահական չէ նաեւ Ձեզ հետ հանդիպումը, որովհետեւ դարեր շարունակ Հայ Եկեղեցին ուրույն դերակատարություն է ունեցել մեր ազգի միասնականությունըպահպանելու ազգանպաստ գործում, եւ այսօր էլ մենք կարիք ունենք միասնական լինելու եւ ազգովի ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու։ Այդ գործընթացներում անուրանալի է թե Հայոց Եկեղեցու եւ թե անձամբ Ձեր դերակատարությունը», - ասաց ԱԺ նախագահը՝ շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար։

Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին եւ առաքելությանը՝ պրն․ Թովմասյանը խոսեց նաեւ իրավական անվտանգության կարեւորության մասին՝ հաստատելով, որ Արցախը հաջողություն է արձանագրելու՝ թիկունքում ունենալով Հայաստանը եւ աշխարհասփյուռ ժողովրդին։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը լուսաբանություններ տվեց հանրությանը հուզող մի շարք հարցերի շուրջ Հայոց Եկեղեցու տեսակետների առնչությամբ։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մաղթեց, որ Տերը խաղաղության եւ ապահովության մեջ պահի Արցախ աշխարհը՝ հավելելով, որ միայն ազգային միաբանությամբ ու միասնականությամբ է հնարավոր հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։