Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում  Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին

Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը
Հայաստան

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Փոխնախարար Արման Խոջոյանն Արարատի մարզում է

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն այցելել են Արարատի մարզի մթերման կայաններ, զրուցել ֆերմերների հետ, հետևել խաղողի մթերման գործընթացին։

Առաջին կանգառը Ոստան գյուղում էր, որտեղից ստացված ահազանգերի հետքերով մեկնել էին պաշտոնյաները։ «Ոստան» գործարանում ֆերմերներին նախապես տեղեկացրել էին, որ մթերումներն իրականացվելու են ժամը 9։00-ից մինչև 20։00-ը, սակայն հետագայում ֆերմերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարացնել մթերման ժամերը և ընդունել մթերքը դրանից հետո ևս։ Խնդիրներն այստեղ կարգավորվել են։

Այնուհետև պաշտոնյաներն այցելել են «Արարատի գինու գործարան», որտեղ 2020 թվականի մթերման գործընթացն առաջին անգամ էր մեկնարկում․ գործարանը վերազինվել է պետաջակցության ծրագրերի շրջանակում նոր արտադրական սարքվորումներով և էլեկտրոնային կշռման համակարգերով։ Այս տարի գործարանը նախատեսում է մթերել շուրջ 22 հազար տոննա խաղող։ Փոխնախարարի շրջայցի ընթացքում 75 բեռնատար մեքենա սպասում էր խաղողի կշռմանն ու մթերմանը։ Նախարարության ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում մթերման գործընթացից ֆերմերները դժգոհություն չեն հայտնել։

Պաշտոնյաները եղել են նաև Պռոշյանի գործարանում, որտեղ ֆերմերների հիմնական մտահոգությունը հերթերի կարգավորման խնդիրն է։ Հաջորդ տարի գործարանի ղեկավարությունը նախատեսում է քայլեր ձեռնարկել հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։

Արման Խոջոյանն ու Զարուհի Մուրադյանն այցելել են նաև «Արեգակ» կոնյակի գործարան, որտեղ մթերումն իրականանում է սահուն կերպով, նախապես կնքված պայմանագրերով, առանց կուտակումների։

«Որքան էլ արտադրողները հավաստիացնում են, որ մթերման համար նախատեսած քանակը համապատասխանում է առկա խաղողի քանակին, ֆերմերները հաճախ չեն սպասում խաղողի հասունացմանը, բերքահավաքը վաղ են իրականացնում՝ անհանգստանալով, որ գործարանը կլրացնի իրեն անհրաժեշտ խաղողի ծավալները և այլևս խաղող չի մթերի։ Մինչդեռ դա ձեռնտու չէ ո՛չ խաղող արտադրողին, ո՛չ էլ վերամշակողին, քանի որ նախապես սահմանված մթերման գինը որոշվել է շաքարայնության հիման վրա և ցածր շաքարայնություն ունեցող խաղողը կամ պետք է չընդունվի, կամ մթերվի առավել ցածր գնով, քանի որ չի համապատասխանում վերամշակողի պահանջներին», - նշել է Արման Խոջոյանը։

Մթերման կետերում ֆերմերներին ներկայացվել է նաև Կառավարության մոտեցումը մթերումների կազմակերպմանը և վերամշակման ոլորտում պետության կողմից առաջարկվող գործիքակազմը։

Այցի շրջանակում ընդգծվել է, որ յուրաքանչյուր գործարան սահմանում է իր գնային քաղաքականությունը, որը կախված է խաղողի շաքարայնությունից, դրանից ելնելով՝ հիմնականում մթերման գները տատանվում են 135-150 դրամի միջև։

Արման Խոջոյանի խոսքով՝ գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են մի քանի գերատեսչությունների մասնագետներ՝ Նախարարությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաև ոստիկանությունից, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն։ Գործընթացը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նա նաև հավելել է, որ նախքան մթերման սեզոնի մեկնարկը բոլոր կշեռքները ստուգաչափվել են՝ անճշտություններից խուսափելու նպատակով։

«Այսօրվա դրությամբ, օպերատիվ տվյալներով, արդեն մթերվել է 74 հազար տոննա խաղող, վերջին երեք օրվա դրությամբ մթերման տեմպը հաշվի առնելով կարող ենք ասել, որ օրական մթերվում է միջինը 8-ից մինչև 10 հազար տոննա խաղող», - ամփոփելով այցը, նշել է փոխնախարարը։