Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան

Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)
Հայաստան

Վայր եմ դնում իմ լիազորությունները. Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ թողնում եմ այն միջավայրը, որտեղ աշխատում եմ 1992 թվականից սկսած (ընդ որում, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր):

Աշխատելով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում գրեթե երեք տասնամյակ՝ կարող եմ փաստել, որ այն ինձ համար դարձել է ընտանիք եւ հարազատ անկյուն:

Պատիվ եմ ունեցել ավելի քան ութ տարի որպես դատավոր աշխատել Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում եւ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ում հետ համատեղ աշխատանքը նպաստել է իմ՝ որպես դատավորի կայացմանը:

2008 թվականից սկսած, շուրջ 12 տարի, աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում, ինչն ավելի քան երկար ժամանակահատված է, որպեսզի հարազատ դարձած աշխատավայրը թողնելը երկակի զգացողություններ առաջացնի ինձ մոտ ճիշտ այնպես, ինչպես Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու հանգամանքը երկակի զգացողություններ առաջացրեց դատավորների եւ դատական ծառայողների մեծամասնության մոտ:

Ընդ որում, երկակի զգացողություններն ավելի են սրվում, երբ հաշվի եմ առնում, որ մասնագիտական գործունեության շուրջ 28 տարվանից 21 տարին աշխատել եմ Վճռաբեկ դատարանի (նախկինում Գերագույն դատարանի) շենքում: Մի կողմից ուրախ եւ շնորհակալ եմ ինձ տրված վստահության քվեի համար ինչպես Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, մյուս կողմից շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից եւ այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել:

Ցանկանում եմ ընդգծել, որ դատական համակարգի կայացման, արդարադատության արդյունավետության բարձրացման գործում խիստ կարեւոր է յուրաքանչյուր դատավորի դերն ու կատարած աշխատանքը: Այն ծանրաբեռնվածությունը եւ պատասխանատվությունը, որ ներկայումս ընկած է յուրաքանչյուր դատավորի եւ, մասնավորապես, առաջին ատյանի դատարանի դատավորների ուսերին, եւ այն համբերատարությունը, որ դրսեւորում են բոլոր դատավորներն իրենց ուղղված՝ հաճախ անհիմն քննադատության նկատմամբ, միայն հարգանքի է արժանի: Այդպիսին եմ տեսել եւ այդպիսին եմ տեսնում դատավորի կերպարը, այդպես ենք մենք դրսեւորել մեզ բոլորս նմանատիպ իրավիճակներում:

Կարեւորում եմ այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է երեք ատյանների դատարանների եւ դատական ծառայողների կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, Հայաստանի Հանրապետությունում նախադեպի ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ, որ ձեր կատարած աշխատանքն է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացման կարեւորագույն հիմքը: Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը եւ միասին այդքան կարեւոր ճանապարհ անցնելը:

Կարեւորում եմ նաեւ Հայաստանի Հանրապետության դատավորների միության՝ որպես դատավորների եւ դատական համակարգի խնդիրները վեր հանող եւ խնդիրների լուծման ուղիներ փնտրող մարմնի աշխատանքը: Հուսով եմ, որ որպես միության անդամ եւ նաեւ որպես միության նախագահ՝ կարողացել եմ իմ համեստ ներդրումն ունենալ Հայաստանի Հանրապետության դատավորների միության կողմից դատավորներին հուզող խնդիրների բարձրաձայնմանը՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների մակարդակում, թե՛ զանգվածային լրատվության միջոցների հետ շփումներում, թե՛ միջազգային կառույցների եւ միջազգային դատավորական համայնքի հետ համագործակցության ընթացքում:

Հարկ եմ համարում նաեւ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կատարած կարեւոր գործառույթներին: Գաղտնիք չէ, որ Արդարադատության ակադեմիան վերջին տարիներին մասնավորապես դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստման, դատավորների, դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստման, դատական ծառայողների եւ դատական կարգադրիչների վերապատրաստման հարցում կատարում է ահռելի աշխատանք:

Շնորհակալություն եմ հայտնում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի բոլոր անդամներին (թե՛ իմ գործընկեր դատավորներին, թե՛ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ թե՛ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչներին), Արդարադատության ակադեմիայի ռեկտորին եւ ողջ աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար:

Ցանկանում եմ անդրադառնալ նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, որոնց աջակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությանը հուզող խնդիրների բարձրաձայնման եւ դրանց լուծման ուղիներ փնտրելու հարցում:

Կարեւորում եմ համագործակցությունը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ: Նշված կազմակերպությունների օժանդակությամբ Հայաստանում եւ Հայաստանից դուրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել Հայաստանում դատական իշխանության տարբեր խնդիրների լուծմանը: Բացի այդ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի օժանդակությամբ տարիներ շարունակ հրատարակվել են Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանիները եւ գործունեության տարեկան հաշվետվությունները, որոնք հայ իրավաբանական համայնքի գրադարանի բաղկացուցիչ մասն են այսօր կազմում:

Շնորհակալ եմ բոլորին այն ջանքերի, համբերության, պատրաստակամության համար, որ համատեղ ներդրել ենք Հայաստանի Հանրապետության դատական համակարգի զարգացման դժվարին եւ պատասխանատու գործում:

Հարգելի՛ գործընկերներ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ինձ տրված վստահության քվեն եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները՝

1. վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի լիազորությունները,

2. դադարեցնում եմ անդամակցությունս Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը՝ միաժամանակ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահի պաշտոնից,

3. դադարեցնում եմ պաշտոնավարումս՝ որպես Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ եւ կառավարման խորհրդի անդամ:

Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների՝ ի դեմս դատավորների եւ դատական ծառայողների աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը:

Աստված պահապան բոլորիս ընտանիքներին: