Ովքե՞ր էին 6 պատգամավորները, որ չաջակցեցին ԿԳՄՍ նախարարին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցի քվեարկությունը ցույց տվեց, որ իշխող թիմում առնվազն միակարծիք չեն Հարությունյանի հարցում։
Նախարարին անվստահություն հայտնելուն դեմ քվեարկեց 83 պատգամավոր՝ ներառյալ իշխանական «գծի» մեջ երբեմն-երբեմն անկախ երեւացող Արման Բաբաջանյանը։ Ովքե՞ր էին այն 6 պատգամավորը, որոնք առնվազն ձեռնպահ մնացին ԿԳՄՍ նախարարին աջակցելուց․ Արսեն Ջուլֆալակյանը, հասկանալի է՝ նիստերին չի հաճախում, իսկ, օրինակ, Կորյուն Մկրտչյանը, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը ներկա էին, բայց չքվեարկեցին։ Սակայն «Իմ քայլում» հատկապես բուռն քննարկվում էր Սասուն Միքայելյանի եւ Թագուհի Թովմասյանի՝ քվեարկությանը չմասնակցելը։ Նրանք ավելի ուշ ներկայացան ԱԺ։
«Իմ քայլում» խոսում էին, որ Սասուն Միքայելյանն այդ քվեարկությունը բոյկոտելու մի քանի պատճառ ուներ, նախ որ կոտայքցի է եւ վրդովվել է Արայիկ Հարությունյանի՝ «մի խումբ կոտայքցիներին» ուղղված հայտարարությունից։ Երկրորդ․ Հարությունյանը վիրավորել է իր ընկեր Գագիկ Ծառուկյանին․ «Իսկ որտեղ Սասունը՝ այնտեղ էլ Թագուհին»։ Զարմանալիորեն, նիստին ներկա չէր նաեւ մեկ ուրիշ կոտայքցի՝ Քրիստինե Պողոսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան