Բուռն քննարկումներ խորհրդարանում. Արայիկ Հարությունյանն իր ակնարկներով զայրացրեց ընդդիմադիրներին
Մարդիկ, ովքեր հայտարարում են այլասերվածության մասին, թող սովորեն հարգել ուրիշներին եւ կառավարել իրենց հորմոնները: Այս մասին սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի անվստահության քվեի եւ պաշտոնանկության հարցի քննարկման ժամանակ, որ նախաձեռնել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, ասաց նախարարության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Դե, եթե խոսում եք այլասերվածության մասին, ապա ապագայում, կարծում եմ, որ Կոտայքի որոշ բնակիչներ կսովորեն հարգել մարդկանց, կառավարել իրենց հորմոնները եւ սիրել եկեղեցին: Այդ դեպքում նրանք թույլ չեն տա սեռական ոտնձգություններ»,- ասաց նախարարը՝ ակնարկելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով 1979-ին դատապարտվել էր բռնաբարության համար:
Հարությունյանի այս խոսքերին զայրացած բացականչություններով արձագանքեցին ԲՀԿ-ական պատգամավորները: Նրանք սկսեցին բղավել ու սեղաններին հարվածել:
Այնուհետեւ Հարությունյանը պատասխանեց այն մեղադրանքներին, որ ինքը պատրաստվում է դպրոցներում սեռական դաստիարակության դասեր մտցնել: «Դասագրքերը, որոնց հղում են անում այս մարդիկ, հրատարակվել են 1998թ. եւ ոչ մի կապ չունեն ներկայիս իշխանության հետ: Այլ կերպ ասասծ՝ նման մեղադրանքները կեղծ են»,- ընդգծեց նախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան