Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան

Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)
Հայաստան

Մենք այնքան դարդ ու ցավ ունենք մարդու իրավունքների ոոլորտում, որ մեզ մերը հերիքում է. Փաշինյանը՝ Բելառուսի մասին

Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ցանկացավ իմանալ, թե ինչու Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ձեռնպահ քվեարկեց Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման հարցի քննարկմանը:

«Հայաստանը ի թիվս Անգոլայի, Կամերունի, Կոնգոյի ժողովրդաան Հանրապետության, Նիգերիայի եւ այլ պետությունների, ձեռնպահ քվեարկեց Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման հարցի քննարկմանը: Քանի որ մենք մեզ հայտարարել ենք ժողովրդավար երկիր, ժողովրդավարական արժեքները պաշտպանող բաստիոն, այդ թվում մարդու իրավունքները պաշտպանող պետություն, ես ուզում եմ հասկանալ՝ ինչու նման որոշում կայացվեց»,-ասաց ԼՀԿ-ական պատգամավորը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինձ գհետաքրքիր է, որ այդ երկրների անունները թվարկում էիք՝ ի՞նչ նկատի ունեիք: Նկատի ունեմ՝ ձեզ համար երկրների որոշակի սորտավորում կա՞: Ես զարմանում եմ, որ այդպիսի հարցեր ծագում են, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ երկիր է, Հայաստանը չունի մի ուղղության, մի կողմի շահեր, սկզբունքներ: Այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»:

Փաշինյանը հիշեցրեց, որ դեռեւիս 2018-ի հեղափոխության ժամանակ հայտարարել են, որ հեղափոխությունը ներհայաստանյան օրակարգ է եւ իրենք չեն պատրաստվում հեղափոխությունը արտահանել կամ ներմուծել:

Կարեն ՍԻմոնյանը նկատեց, որ Հայաստանն իրեն անվանել է եվրոպական ընտանիքի մաս, զարմանալի է, որ քվեարկությունը տարբեր էր իրեն նույնականացնող երկրների քվեարկությունից. «Մյուս կողմից խնդիր կար պարզել՝ մարդու իրավունքների ոտնահարումներ եղե՞լ են Բելառուսում, թե՝ ոչ, արդյո՞ք դա պետք չէր քննարկել»,-ասաց նա:

«Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են: Ինչ նկատի ունեք, երբ ասում եք, որ Հայաստանն իրեն համարել է եվրոպական ընտանիքի մաս: Բելառուսն էլ է իրեն համարել եվրոպական ընտանիքի մաս, այնքանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ է, ԵԱՀԿ-ի անդամ է, Արևելյան գործընկերության անդամ է: Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է, նաև ԱՊՀ ու ՀԱՊԿ անդամ է:

Որևէ պետութուն առաջին հերթին առաջնորդվում է իր ազգային շահերով ու հետաքրքրություններով: Եթե առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որը այլ կերպ կվարվի, առաջարկում եմ այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»: