Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան

Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)
Հայաստան

Երեւանի գրեթե ողջ տարածքում 2-3 տարով մորատորիում պետք է հայտարարվի. Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս օրերին լրագրողները շատ են դիմում՝ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը վերացնելու հնարավորության շուրջ դիրքորոշում ստանալու համար. որոշեցի միանգամից բոլորի համար պարզաբանել։

Երեւանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտը վերարժեւորելու մասին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունն, ինչ խոսք, ոգեւորիչ է հատկապես ոլորտի այն ներկայացուցիչների համար, որոնք ավելի քան մեկ տասնամյակ այդ մասին գրում ու խոսում են (մեկ այլ օրինակ եւս՝ )։

Սակայն այս համարձակ որոշմանը հաջորդում է տրամաբանական հարցը, թե ինչով ենք փոխարինում այն։ Եթե ինստիտուցիոնալ որոշում ընդունելու ցանկություն ունենք, ապա այժմ քննարկվող խորհրդի ինստիտուտը նույնպես լուրջ ռիսկեր է պարունակում։

Ինչպես օրերս մի քննարկման ժամանակ նշեցի, մեր մասնագիտական ու հանրային «թայֆաբազությունը» թույլ չի տալու պատշաճ, օբյեկտիվ եւ մասնագիտական սկզբունքների (եթե իհարկե այդպիսիք կան) հիման վրա դիրքորոշում կամ որոշում ընդունել։ Վկան՝ թե՛ այժմյան, թե՛ նախկին քաղաքաշինական խորհուրդների գործունեությունն է։ Դրանց քննարկումների որակն ու բնույթը հնարավոր են դարձրել վավերացնել մի շարք վիճահարույց նախագծեր, ինչպիսիք են «Դվին» հյուրանոցը, «Ամերիա» բանկի շենքը Շահումյանի հրապարակում, Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի տարածքում կառուցվող շենքն ու էլի բազմաթիվ դեպքեր։

Իրականում խորհրդի անդամները շատ մեղավոր չեն, կամ ավելի ճիշտ՝ մեղավոր են այնքանով, որ համաձայնել են մասնակցել նման «կիսամասնագիտական» գործընթացի։ Ցանկացած անձի էլ պարզ է՝ չե՛ս կարող նման խոշոր նախագծերի վերաբերյալ կարծիք հայտնել 30 րոպեանոց քննարկման շրջանակում։ Էլ չեմ ասում, որ դրանք կազմավորվել են խնամի-ծանոթ-բարեկամ, բաժակի-ընկեր կամ “first come, first served” տրամաբանությամբ։

Բայց, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է մեխանիզմ գտնել, թե ինչ ենք անելու վերջապես այն օրը, երբ որոշենք, որ այլեւս չենք ունենալու գլխավոր ճարտարապետ։ Մասնագիտական շրջանակները, ինչպես եւ ձեր խոնարհ ծառան, միշտ բարձրաձայնել են պատշաճ քաղաքային (տարածական) պլանավորման փաստաթղթերի անհրաժեշտության մասին։ Իհարկե, գրեթե բոլորը կարծում են, որ եթե մենք ունենանք եւ հարգենք ներկայիս գլխավոր հատակագիծը կամ գոտեւորման նախագծերը, ապա մենք ունենալու ենք «պատշաճ» տարածական որոշումների ընդունման համակարգ։

Հիասթափեցնեմ։ Չե՛նք ունենալու։

Այս պահին գործող տարածական պլանավորման համակարգերը չեն ապահովելու մեր քաղաքի տրամաբանական, հավասարակշռված, կայուն ու արդար զարգացումը։

Լավ, այդ դեպքում ի՞նչ անել։ Փորձեմ մի քանի կետերով նշել, թե ինչ լուծում եմ տեսնում, որը, բնականաբար, քննարկման ու դետալացման կարիք ունի.

1. Երեւան քաղաքի գրեթե ողջ տարածքում 2-3 տարով մորատորիում է հայտարարվում , այսինքն, դադարեցվում է ՆՈՐ թույլտվությունների տրամադրումը։ Սա չի նշանակում, թե անհրաժեշտ է դադարեցնել ընթացիկ շինարարությունները։

2. Վեց ամսվա ընթացքում վերանայվում է Երեւանի քաղաքային պլանավորման ողջ տրամաբանությունը՝ հստակ կերպով խթանելով ազգային (կառավարության) մակարդակով արագացված իրավական գործընթացները։ Այս գործընթացի համար անհրաժեշտ է բազմագիտակարգ վերլուծությունների եւ առկա վիճակի քարտեզագրման (եւ՛ ուղղակի, եւ՛ անուղղակի իմաստով) խոշորածավալ աշխատանք կատարել։

3. Վեցերորդ ամսվանից հետո համակարգված եւ կանոնակարգված նոր կառուցապատում է թույլատրվում Երեւանի որոշակի հատվածներում, որտեղ առկա են քիչ թե շատ նորմալ գոտեւորման նախագծեր, ինչպես օրինակ՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում։

4. Զուգահեռաբար այս ընթացքում ընտրվում է Երեւանի մեկ այլ տարածք, որն ունի վերջերս մշակված գոտեւորման նախագիծ, եւ առկա են քիչ թե շատ պատշաճ տարածական տվյալներ, ու պիլոտային տրամաբանությամբ մշակվում է վերարժեւորված քաղաքային պլանավորման նոր փաստաթուղթ՝ դրան հատկացնելով մոտ երկու տարի ժամանակ։

5. Դարձյալ զուգահեռաբար, արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ մշակվում է Երեւանի զարգացման նոր քաղաքային պլան (այն չեմ անվանում գլխավոր հատակագիծ, որպեսզի նորից չվերադառնանք ի շրջանս յուր) ու քաղաքը «դրվում է» զարգացման ճիշտ ուղու վրա։

Իսկ թե ով կամ ովքեր պետք է անեն այս ամենն, արդեն հարցի մյուս մասն է։ Ես միայն գիտեմ, որ սա ոչ թե «ով»-ի, այլ «ովքեր»-ի խնդիր է, ու դրա լուծումը ներառականությունը գիտակցելու ու դրան ռեսուրսներ տրամադրելու մեջ: