Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան

Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)
Հայաստան

Վերջին շրջանում ոչ մի ոլորտի մասին այդչափ լեգենդներ չեն հորինվել, որքան աշխատատեղերի ու գործազրկության․ Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հոդված է հրապարակել politeconomy.org կայքում, որը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին շրջանում ոչ մի ոլորտի մասին այդչափ լեգենդներ չեն հորինվել, որքան աշխատատեղերի ու գործազրկության: Նույնիսկ կորոնավիրուսի մասին լեգենդներն ի զորու չեն սրանց հետ համադրվելու:

Աշխատատեղերը, ըստ պաշտոնական ելույթների, մեր տնտեսության վրա թափվում են ինչպես առատության եղջյուրից, ու ոչ մի պաշտոնատար անձ իրեն թույլ չի տալիս նսեմանալ պաշտոնական վիճակագրություն ուսումնասիրելու աստիճան: Այնինչ այնտեղ հակառակ պատկեր կերտող թվեր կան: Օրինակ այն, որ փետրվար ամսին է «բաժին ընկնում» աշխատանքի գտած-տեղավորվածների ամենամեծ խմբաքանակը՝ 1 464 մարդ: Երկրորդ տեղում մարտ ամիսն է՝ 996 մարդ, երրորդում հուլիսը՝ 913 մարդ: Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալի՝ այս տարվա հուլիսին մեր երկրում աշխատողների թվաքանակը 632 հազար 410 մարդ էր: 2020թ․ սկզբին պաշտոնական վիճակագրությունը 62 հազար 242 գործազուրկ էր հաշվառում: Այս թիվը յոթ ամսվա ընթացքում նվազել է: Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակն այս տարվա հունվար-հուլիսին կազմել է 61 հազար 179 մարդ: Իսկ հուլիսի վերջին գործազուրկների թվաքանակը 60 հազար 223 մարդ է:

Հիմա ևս մեկ հետաքրքիր (համարյա լեգենդար) փաստ: Գործազուրկների թեմայով վիճակագրությունը հաշվառում է նաև աշխատանք փնտրողներին, և ըստ պաշտոնական տվյալների՝ գործազրկության կրճատումն ուղեկցվում է աշխատանք փնտրողների թվաքանակի աճով: Գործազուրկների թիվը՝ ներառյալ նրանց թվաքանակը, հունվարին 85 հազար 386 էր։ Հետո աշխատանք փնտրողների քանակն անընդհատ աճում էր․ մայիս՝ 86 հազար 826 մարդ, հունիս՝ 87 հազար 618, իսկ հուլիսին 88 հազար 196 մարդ: Այս հակասությունն արդյունք է այն բանի, որ պաշտոնական վիճակագրությունը հաշվառում է մի կողմից վերապատրաստվող գործազուրկներին և մյուս կողմից աշխատանքային թափուր տեղերը: Խոսքն այսպես կոչված «թափուր աշխատատեղերի» մասին է: Ամեն ամիս դրանց որոշակի քանակ է հրապարակվում։ Օրինակ, հուլիսին հայտարարվեց, որ երկրում կա 3 հազար 162 աշխատատեղ: Դրանց մեջ ամենամեծ խումբը որակավորում չպահանջող բանվորական աշխատատեղերն են (706 տեղ): Հասկանալի է, որ հիմնականում թափուր մնում են այն աշխատատեղերը, որոնք ցածր աշխատավարձ են «խոստանում»: Ավելին` այս աշխատատեղերի մի մասը պաշտոնապես համարվում է «կրկնվող աշխատատեղ»: Դրանք այն աշխատատեղերն են, որոնց մասին գործատուն հաշվետու ժամանակաշրջանից առաջ էլ է հայտարարել: Այսինքն դրանք այն աշխատատեղերն են, որոնք տևական ժամանակ նույնիսկ գործազուրկներին չեն «հրապուրում»: Հետևաբար շատ տնտեսագետներ առաջարկում են նման աշխատատեղերը չներառել հաշվետվությունների մեջ՝ որպես գոյություն չունեցող, որովհետև պահանջարկ չունեն:

Այսքանը գործազրկություն-զբաղվածություն պաշտոնական «թվաբանության» մասին: Հիմա ներկայացնենք մեր մոտ 632,4 հազարանոց աշխատատեղերի կառուցվածքում առաջին խոշոր հնգյակը: Հուլիս ամսվա տվյալներով մեր երկրում ամենաշատ աշխատատեղեր ապահովում է մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը, ուր կար 110 հազար 183 աշխատող: Երկրորդ տեղում կրթության ոլորտն է, ուր կա 108 հազար 87 աշխատակից: Մեր արդյունաբերության ամենախոշոր ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը, աշխատատեղերի քանակով երրորդն է՝ 78 հազար 98 մարդ: Չորրորդ տեղում առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտն է՝ 48 հազար 132 աշխատատեղով: Իսկ խոշոր աշխատատեղեր ապահովող ոլորտների հնգյակի վերջում «պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն» անունով ոլորտն է՝ իր 37 հազար 149 աշխատակցով:

Ահա սրանք են աշխատատեղերի կառուցվածքի ու գործազրկության հաշվարկի հրապարակված վերջին պաշտոնական թվերը: Թվեր, որ լեգենդ կամ իրականություն համարելը ճաշակի հարց է»: