Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան

Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)
Հայաստան

«Հայաստանի Հանրապետությունը վեր է ածվում իզգոյի միջազգային քաղաքականության». 4-րդ ամիսն է Փաշինյանը պաշտոնական շփում չի ունեցել ռազմավարական դաշնակցի հետ

«Ափսոսանքով պետք է նշեմ, որ նույնիսկ մեծ ցանկության պարագայում հուլիսյան ռազմական բախումների ընթացքում և դրանից հետո մեր ղեկավարության և այդ ղեկավարության վարած դիվանագիտական քայլերը արդյունավետ որակել չեմ կարող։ Ասեմ ավելին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ չկարողացավ դիվանագիտական հարթակում կապիտալիզացիայի ենթարկել հուլիսին մեր սպաների և զինվորների քաջարի գործողությունների արդյունքները,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վերջին շրջանում վարած արտաքին քաղաքականության բացերին՝ ավելացնելով. «փոխարենը մենք ականատես եղանք նրան, երբ որևէ միջազգային կառույց որևէ հայանպաստ հայտարարությամբ հանդես չեկավ, այսինքն՝ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները քննադատող և դատապարտող հայտարարություններ չեղան»։

Հիշեցնենք՝ հուլիսյան ադրբեջանական ագրեսիայի օրերին երկրի վարչապետն այդպես էլ հեռախոսազրույց չունեցավ մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էդուարդ Շարմազանովը նկատում է՝ նոր կառավարությունը շատ էր ցանկանում համեմատության եզրեր տանել նախորդ ժամանակաշրջանի հետ և, եթե այդ եզրերն իսկապես տանենք, ապա կարող ենք փաստել հետևյալը՝ 2016 թվականի Տավուշի Չինարի համայնքի տարածքում դիվերսիոն գործողությունների ժամանակ Հայստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից ՀԱՊԿ-ը, ի դեմս գլխավոր քարտուղարի, ոչ միայն քննադատեցին Ադրբեջանի գործողություններն, այլ նաև պրովոկացիա որակեցին դրանք՝ միակողմանի հստակ պատասխանատվությունն ու մեղադրանքը դնելով ադրբեջանական կողմի վրա. «Հուլիսյան ռազմական բախումների պարագայում մենք որևէ որակում չունենցանք, որևէ միջազգային կառույց չարձագանքեց, այդ թվում նաև լռություն էր խորհրդարանական վեհաժողովներում, որտեղ կարող էին ոչ միայն դատապարտել ադրբեջանական կողմի գործողությունները, այլ նաև հղում անել ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Ընդհանրապես, վերջին ռազմական գործողությունների արդյունքում մենք մեկ միջազգային հայտարարություն ենք ստացել, որտեղ արցախյան հիմնահարցի վերաբերյալ խոսք է գնում հիմնարար սկզբունքների, այդ թվում նաև Լեռնայի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին, սա էլ իրականացվեց, բացառապես, Հանրապետական կուսակցության ջանքերով՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից»,- նշեց նա։

ԱԺ նախկին փոխխոսնակը նկատում է՝ իհարկե տրամաբանական է, որ նմանատիպ իրավիճակներում մեր երկրի ղեկավարությունը պետք է կապ հաստատեր կամ, գոնե, մեր երկրի ղեկավարության հետ պետք է կապ հաստատեին մեր ռազմավարական դաշնակիցները և առաջին հերթին՝ Ռուսաստանից, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ի անդամ երկիր է։ Փոխարենը, ըստ վերջինիս, հուլիսյան ռազմական բախումների ընթացքում մենք ականատես եղանք Պուտին – Ալիև երկու հեռախոսազանգի, ականատես եղանք նաև Պուտին – Էրդողան հեռխոսազրույցի, որի ընթացքում անդրադարձ եղավ տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում նաև տավուշյան դեպքերին և այս ամենի կոնտեքստում՝ զրո կոնտակտ Նիկոլ Փաշինյանի հետ. «Սա խոսում է այն մասին, որ մեր նոր կառավորությունն ի զորու չի եղել ոչ միայն ամրապնդել և զարգացնել ռուսական կողմի հետ դաշնակցային հարաբերությունները, որը պետք է սպասարկեր Հայաստանի Հանրապետության պետական շահը, այլև հասել է մի վիճակի, որտեղ մենք գրեթե զրո հարաբերություն ունենք մեր դաշնակից երկրի հետ, մի պետության, որը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է։ Ավելին, մենք ականատես եղանք Լավրովի և Ադրբեջանի նորանշանակ Արտգործնախարար Բայրամովի հետ համատեղ մամլո ասուլիսին, որտեղ Սերգեյ Լավրովը, համանախագահ երկրների անունից, դեղին քարտ ցույց տվեց ՀՀ իշխանություններին, եթե կուզեք՝ նաև Հայաստանի Հանրապետությանը և մեզ բոլորիս, հայտնելով նաև, որ ֆորմալ բանակցությունների ընթացքում համանախագահող երկրների կողմից փոփոխություններն անընդունելի են, իսկ մենք գիտենք, որ դեռևս 2018 թվկանին Ստեփանակերտում Փաշինյանն առաջ քաշեց մի թեզ, ըստ որի, ինքը չի բանակցի Ադրբեջանի հետ, եթե Արցախը բանակցային գործընթացում ներգրավված չէ։ Ընդ որում, Լավրովն այդ հայտարարուոյունն ասուլիսի ընթացքում անում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաև մյուս երկու համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի անունից»։

Ամփոփելով ստեղծված իրավիճակը, Էդուարդ Շարմազանովը նկատում է՝ փաստորեն մենք ունենք մի իրականություն, ըստ որի՝ մայիս ամսից հետո, Հայաստանի Հանրապետւթյան ղեկավարը որևէ հեռախոսազրույց չի ունեցել Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ, բացի այդ՝ սահմանային վերջին էսկալացիայից հետո մեղադրում են հայաստանյան կողմին, այդ ամենից հետո մեր ռազմավարական դաշնակից երկիրը հեռախոսազրույցներ է ունենում թշնամի երկրների ղեկավար կազմի հետ, իսկ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը որևէ կերպ չի հաջողվում կապվել դաշնակից երկրի ղեկավարի հետ։ Սա խոսում է այն մասին, որ մեր նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ արտաքնին աշխարհում իզոլացիայի է ենթարկվել և, ամենայն հավանբականությամբ, մենք վեր ենք ածվում իզգոյի միջազգային քաղաքականության, որը չի կարող բխել մեր պետության և մեր ժողովրդի շահերից.

«Եվ, երբ Նիկոլ Փաշինյանը Արցախում հայտարարում է, թե Արցախը Հայաստան է և վերջ, նա դրանով զրոյացնում է մեր գլխավոր ձեռքբերումը՝ կառուցողականությունը, անելով այն, ինչին ձգտում է Ադրբադրջանը՝ վերջին 20 տարվա ընթացքում՝ ջանք ու եռանդ չխնայելով, որպեսզի արցախյան հիմնահարցը ներկայացնի որպես տարածքային վեճ՝ Հայաստանիի և Ադրբեջանի միջև։ Եվ սա այն պարագայում, երբ Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ ինքնորոշման իրավունքի պայքար։ Ես, իհարկե, այն քաղաքական գործիչներից չեմ, որ ասեմ, թե Փաշինյանը նպատակային հակահայկական գործողություններ է կատարում։ Պարզապես նրա սխալների և մեծամտության հետևանքով մենք ունենք այն, ինչ ունենք»։

Լրագրողի նկատառմանը, թե Հայաստանի Հանրապետությունը նույն վիճակում է հայտնվել նաև Վրաստանի Հանրապետության հետ հարաբերություններում, երբ Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները Վրաստանի հետ բանակցություններում ստիպված են հույսները դնել դեսպանի վրա, այն պարագայում, երբ երկրի վարչապետը լուռ է, նա անհասկանալի պատճառներով կոնտակտի դուրս չի գալիս վրաց իր կոլեգայի հետ, Էդուարդ Շարմազանովը պատասխանում է.

«Իսկ դուք կարո՞ղ եք տալ մի երկրի անուն, որի հետ վերջին երկուսուկես տարվա ընթացքում մեր երկիրը հարաբերություններ է զարգացրել։ Ընդամենը մեկ երկրի անուն տվեք։ Մենք ունենք Սփյուռքի մի այնպիսի հանձնակատար, որը նույնիսկ Ճապոնիայի հետ մեր հարաբերությունները փչացրեց, նրանց որակելով որպես կորեացիների և չինացիների խառնուրդ։ Ունենք առողջապահության մի նախարար, որը հայտարարում է, թե Վրաստանը թաքցնում է կորոնավարակի իրական թվերը, որին ի պատասպան՝ արժանանում է այնտեղից եկած լրատվական հուժկու հարվածին։ Այլ երկրներ վերցնենք՝ ԱՄՆ-ի հետ մենք որևէ տեսակի հարաբերություն ունե՞նք... Իսկ ո՞ւր են Փաշինյանի խոստացած այն ներդրումները, որոնց մասին նա կոկորդ պատռելով հայտարարում էր հրապարակներից։ Նա ասում էր չէ՞ հենց Հանրապետականները հեռանան՝ ներդրումները գալու են։ Հիմա Հանրապետականները էլ չկան, իսկ ո՞ւր են ներդրումները։ Նա ազատվել է մեզանից, մեր փոխարեն Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի կուսակցական գործընկերներն են, բայց ոչինչ չի փոխվել, ներդրումներն, ինչպես նա խոստանում էր՝ չկան, ավելացել են միայն պատգամավորական աթոռներին նստած Նիկոլ Փաշինյանի կուսակից տղաների և աղջիկների պարգևավճարները, ուրիշ որևէ այլ դրական փոփոխություն մեր երկրում չի կատարվել»։