Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը

Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքում
Հայաստան

Ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+»-ի փակման գործընթացում. Անի Սամսոնյանը՝ Երվանդ Խունդկարյանին (տեսանյութ)

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը, թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ապա պատգմավորներին իր տեսլականները ներկայացրեց Խունդկարյանը, ինչից հետո, պատգամավորները հարցեր ուղղեցին նրան:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ Խունդկարյանը 2010-2018 թթ. եղել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը և մեջբերեց այդ ժամանակվա ՄԻՊ-ի զեկույցը, որտեղ նշվում է, որ դատարանները, այդ թվում նաև Վճռաբեկ դատարանը, կոռուպցիոն գործարքների մեջ է, դատավորները անկաշկանդ չեն և այլն, ապա հարցրեց Խունդկարյանից. «Ի՞նչ տեսակ կոռուպցիոն մեխանիզմներ են գործել Վճռաբեկ դատարանում և ինչպիսի՞ ճնշումների եք ենթարկվել Դուք»:

Երվանդ Խունդկարյանը շեշտեց, որ իր գործունեության ընթացքում որևիցե զոնալ դատավոր համակարգի գոյության մասին որևիցե ընթացակարգ կամ ներքին մեխանիզմներ երբևէ գոյություն չեն ունեցել:

«Ավելին, ես ինձ վրա որևէ ճնշում չեմ զգացել և նման ճնշումների առկայության դեպքում թե՛ ես, թե՛ ցանկացած դատավոր պարտավոր էր դատավորների անկախությունը երաշխավորող մարմինների առջև այդ հարցը բարձրացնել, իսկ ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված այդ արտահերթ ելույթին, որը 2009 թվականի դեկտեմբերին էր, ապա մենք՝ դատավորներս, սովոր ենք խոսել փաստերի և ապացույցների լեզվով և անապացույց անփաստարկ որևէ մեկնաբանությունների մենք չենք կարող որևէ կերպ արձագանքել»,- ասաց նա:

ՍԴ դատավորի թեկնածուն ընդգծեց, որ Պաշտպանի այդ ելույթին արձագանքել է Դատավորների միության խորհուրդը 2009 թվականի դեկտեմբերին, և այդ հայտարարությանն ավելացնելու որևէ այլ բան ինքը չունի:

«Ամբողջ հենքը կայանում էր նրանում, որ որոշակի բամբասանքների հիման վրա առկա որևէ տեղեկատվություն չի կարող բարձրաձայնվել, եթե կային համապատասխան կոռուպցիոն գործողություններ և եղել են որոշակի հանցավոր գործողություններ, ապա դրանով օժտված է ոչ թե վճռաբեկ դատարանի դատավորը կամ որևէ պալատի նախագահ, այլ համապատասխան լիազորություններ ունեցել է և ունեն համապատասխան քննչական մարմինները և իմ կարծիքով՝ նրանք այդ հետաքննությունը իրականացրած կլինեին»,- արձագանքեց նա:

Պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ փաստեր օմբուդսմենը ներկայացրել է իր զեկույցում և դրանք փաստեր են դատավորների գաղտնի զեկուցումներից: «Ձեր մասնակցությամբ կայացված բազմաթիվ որոշումներ ՄԻԵԴ-ում հասել են այն բանին, որ պետությանը բերել են նյութական մեծ կորուստներ, նաև խնդրում ենք ասեք, Դուք ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակման գործում»,- հարցրեց պատգամավորը:

Երվանդ Խունդկարյանն էլ նշեց, որ «Ա1+»-ի գործով ինքը հանդես է եկել որպես միանձնյա դատավոր, երբ աշխատել է որպես տնտեսական դատարանի դատավոր: «Միանձնյա գործ քննելիս դատավորի թույլ տված խախտումերն են, որ որոշակի պատկերացում կարող են տալ այդ դատավորի մասնագիտական ունակությունների կամ վարքագծի վերաբերյալ, բայց ես զարմացած եմ տարբեր ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվության մասով, թե դատավոր Խունդկարյանը փակել է «Ա1+»-ը, և նրա թույլ տված սխալների հետևանքով է որ «Մետեքս» ՍՊԸ-ն արդյունքում պետությունից որոշակի փոխհատուցում է ստացել։ Եթե նման հայտարարություններ են արվում, ես տարակուսում եմ՝ արդյո՞ք մարդիկ կարդացել են ՄԻԵԴ-ի այդ վճիռը, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ արդար դատաքննության խախտում տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման տեսանկյունից, որ տնտեսական դատարանի վարքագիծը և գործողությունները եղել են օրինական, որովհետև տնտեսական դատարանն ինքը քննարկել է բոլոր կողմերի միջնորդությունները, ավելին՝ ապահովել է զենքերի հավասարության սկզբունքը դատավորության ընթացքում»,- ասաց նա: