Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին

Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր
Հայաստան

Փաշինյանի հայտարարած Հայաստանում նոր աշխատատեղերի մեծամասնությունը աշնանը կրկին կփակվի

Հայաստանում գործազրկության մակարդակը կարող է գերազանցել 20%-ը, իսկ աղքատության մակարդակը կարող է հասնել 30%-ի (նախորդ տարվա համեմատ 23,5%-ից - խմբ.): Այս մասին սեպտեմբերի 10-ին NEWS.am-ին թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Չեմ կիսում պետության գնահատականներն այն մասին, որ գործազուրկների թիվը կավելանա 40 հազարով: Կարծում եմ՝ նրանք 60 հազարից ավելի կլինեն:

Տնտեսական անկումը կլինի 5-6%-ի մակարդակում»,- ընդգծեց նա: Մակարյանը նշեց, որ մայիսին վճարովի աշխատատեղերի քանակը նվազել է՝ կազմելով 590 հազար, քանի որ ձեռնարկությունների մի մասը կամ փակվել են կամ կրճատել են իրենց աշխատակիցներին, հունիսին այդ ցուցանիշն աճել է մինչեւ 609 հազար, հուլիսին՝ 613 հազար, այժմ գրեթե ամբողջությամբ վերականգնվել է նախակորոնավիրուսային ցուցանիշը: «Այս ժամանակահատվածում վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունները սեզոնային աշխատանքի են վերցնում աշխատակիցների, որոնք աշնան վերջին արտադրական ցիկլի ավարտի պատճառով աշխատանքից հեռացվելու են: Բացի այդ, կրճատումները կարող են կապված լինել բնակչության գնողունակության անկման, ինչպես նաեւ ներմուծման սահմանափակումների հետ, քանի որ այս ամենը կհանգեցնի ձեռնարկությունների շահութաբերության մակարդակի անկման:

Շինարարության ոլորտը նույնպես սեզոնային բնույթ է կրում է, ուստի այնտեղ նույնպես կրճատումներ են սպասվում: Սա չհաշված այն, որ դրա հետ սերտորեն կապված է շինանյութերի տեղական արտադրությունը: Պահանջարկի անկման պատճառով գյուղատնտեսական ապրանքների գնումների ծավալը կնվազի: Հիպոթեկային տոկոսների փոխհատուցման համար եկամտահարկի վերադարձման հնարավոր վերացումը նույնպես բացասաբար կանդրադառնա գործազրկության մակարդակի վրա: Էականորեն կընկնի այն ընտանիքների գնողունակությունը, որոնց անդամներն այս տարի չեն կարողացել Ռուսաստան եւ այլ երկրներ արտագնա աշխատանքի մեկնել:

Այսինքն՝ դրական միտումը կարող է նորից փոխվել՝ հաշվի առնելով նաեւ այն, որ կորոնավիրուսը ի վիճակի է նոր «անակնկալներ» մատուցել:

Իրավիճակը մեղմելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ներքին գնումները, ընդ որում՝ ոչ միայն կապիտալ շինարարության ոլորտում, այլ նաեւ այլ ուղղություններով: Միայն սոցիալ-տնտեսական աջակցության միջոցառումները բավարար չեն՝ հաշվի առնելով նաեւ, որ հիմնական ոլորտների շահառուները չեն կարողացել օգտվել դրանցից: Վարկային ծրագրերը պետք է ունենան ավելի ճկուն պայմաններ, որպեսզի աննշան փոփոխությունները չանդրադառնան կառավարության առաջարկներից օգտվելու հնարավորության վրա»,- ասաց նա: Ինչ վերաբերում է համախառն աշխատավարձի ֆոնդին, ապա այն, ինչպես բացատրեց փորձագետը, արհեստականորեն է ավելացել՝ կառավարության մի քանի ծրագրերի հաշվին, որոնք ուղղված էին ձեռնարկությունների աշխատակիցներին աշխատավարձ վճարելուն, բացի այդ, նրանցից ոմանք վերցրել են անտոկոս վարկեր՝ հարկեր եւ աշխատավարձեր վճարելու համար: «Այսինքն՝ ֆոնդն աճել է ոչ թե այն պատճառով, որ աշխատանքի արտադրողականությունն է բարձրացել կամ ավելի շատ աշխատավարձ է վճարվել, այլ վերը նշված ծրագրերով ստացված միջոցների հաշվին: Բացի այդ, պետական հատվածում աշխատողները (ընդհանուր թիվը գերազանցում է 200 հազարը) շարունակում են պարգեւավճարներ ստանալ, որոնք նույնպես հաշվի են առնվում ֆոնդի ցուցանիշներում: Մոտ 1 տոկոսով աշխատատեղերի աճը, ինչի մասին այսօր նույնպես ասաց Փաշինյանը, մասամբ պայմանավորված է «ստվերի» կրճատմամբ, ինչը, իր հերթին, արձանագրվեց այն բանի շնորհիվ, որ մարդիկ, ձգտելով օգտվել աջակցության ծրագրերից, սկսեցին պաշտոնապես գրանցվել: Այնուամենայնիվ, որոշ ոլորտներում, ինչպիսիք են բժշկական դիմակների եւ պարագաների արտադրությունը եւ շինարարության ոլորտը, ակտիվություն է գրանցվել: Վերջինս կապված է հիփոթեքային տոկոսների փոխհատուցման եկամտահարկի վերադարձի հետ»,- հավելեց նա:

Նրա գնահատականով՝ Հայաստանում դեռեւս չկա սոցիալական ճգնաժամ, դրա մասին հնարավոր կլինի խոսել, երբ աղքատության ցուցանիշները շատ կտրուկ բարձրանան, աշխատուժի զանգվածային կրճատում լինի՝ կապված աշխատողների առողջական խնդիրների հետ եւ այլն: «Ռիսկերը հիմնականում կապված են աշխատուժի «ստվերային» մասի հետ, որի թիվը հասնում է 400 հազար մարդու, այսինքն՝ նույնքան, որքան գրանցված է մասնավոր հատվածում: Իրավիճակը սրվում է նրանով, որ Հայաստանում բիզնեսը մեծ մասամբ ի վիճակի չէ արագ վերապրֆիլավորվել՝ ելնելով շուկայի կարիքներից, ներառյալ ճգնաժամային պայմաններում»,- եզրափակեց Մակարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ 2020-ի հուլիսին երկրում կլինի 6597 կամ 1,1%-ով ավելի վճարվող աշխատատեղ, քան 2019-ին, իսկ համախառն աշխատավարձի ֆոնդը ավելացել է 8,1%-ով։

Նշենք, որ գործազրկության մակարդակը 2019-ին կազմել է 17,9%, իսկ 2020-ի առաջին եռամսյակում` 19,8%: Աշխատանքի տեղավորվածների թիվը 2020 թվականի հունիսի դրությամբ կազմել է 898 հազար մարդ, գործազուրկների ընդհանուր թիվը՝ ավելի քան 60 հազար մարդ: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսման՝ գործազրկության մակարդակը 2020 թվականին կկազմի 20,4%: Համավարակի ընթացքում առավել տուժած ոլորտները համարվում են զբոսաշրջությունը եւ ռեստորանային բիզնեսը, որոնք, ըստ ամենահամեստ գնահատականների, այս տարի արդեն կորցրել են 500 միլիոն դոլար: