Միքայել Մինասյանի քրգործով կրքերը չեն հանդարտվում. Նրա կալանքի հարցը փակված չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քրեական գործով կրքերը չեն հանդարտվում։ ՊԵԿ քննչական վարչությունը ներկայացրել է նրան կալանավորելու վերաբերյալ արդեն 4-րդ միջնորդությունը, որի քննությունը նշանակված է այս շաբաթ։
Մեր տեղեկություններով՝ դեռեւս օգոստոսի 21-ին դատախազությունը հետ էր վերցրել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, քանի որ վստահ չի եղել, որ գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանը չի մերժի այն՝ անհիմն լինելու հիմքով։ Դեռ այդ ժամանակ իրավապահները՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանի ղեկավարությամբ, որոշել էին Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մակագրել Մանվել Շահվերդյանին, ով համակարգում հայտնի է նրանով, որ 11 տարի աշխատել է որպես թավշյա իշխանությունների սիրելի դատավոր Արտուշ Գաբրիելյանի օգնական։
Սակայն կալանքի միջնորդության մուտք արվելու օրը՝ սեպտեմբերի 3-ին, Երեւանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մոռացել է, որ նշված միջնորդությունը պետք է մակագրեր Մանվել Շահվերդյանին, եւ այն մակագրել է նորանշանակ դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դրանից անմիջապես հետո Մկրտչյանը զանգել է Մելիքսեթյանին եւ խնդրել վերադարձնել գործը, ինչին հաջորդել է Մելիքսեթյանի գրավոր դիմումը՝ ուղղված Մկրտչյանին` Մինասյանին կալանավորելու միջնորդությունը վերամակագրելու խնդրանքով։
Մեր տեղեկություններով, Մինասյանին կալանավորելու համաձայնությունը դատավոր Մանվել Շահվերդյանի հետ ձեռք է բերել անձամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ Միքայել Համբարձումյանը, ով նախկին իշխանությունների օրոք ԱԱԾ քննչական վարչության պետն էր, մտերիմ հարաբերություններ ուներ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ եւ ԱԱԾ-ում Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է