ԼՀԿ-ն ու «Իմ քայլը»՝ նույն խրամատում. Թեժ մարտեր են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային լարվածության վերաբերյալ փակ քննարկում է կայանալու՝ առցանց տարբերակով, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, ԵԽԽՎ նիստերն անցկացվում են առցանց։ Հայկական պատվիրակության անդամներին թեժ մարտեր են սպասվում ադրբեջանցի պատվիրակների հետ։
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակներից Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ են Ռուբեն Ռուբինյանը եւ Էդմոն Մարուքյանը։ Նրանք 2 ամիս շարունակ ԵԽԽՎ իրենց գործընկերների հետ նամակագրության միջոցով ներկայացրել են իրավիճակը, այսօր Ադրբեջանի իրենց գործընկերների հետ այդ ամենն անելու են հրապարակավ։
Նիստի ընթացքում ելույթով հանդես են գալու Հայաստանի համազեկուցող Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիա, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննախը՝ Ավստրիա, եւ Ռոջեր Գյոյլը՝ Մեծ Բրիտանիա։ Նախատեսվում է նաեւ Էգիդիուս Վարեյկիսի ելույթը, ով նախագահում է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջեւ հակամարտությունների ենթակոմիտեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է