Քննիչ հանձնաժողովի եզրակացությունը՝ հաջորդ շաբա՞թ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքները, և սպասվում է հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության հրապարակումը։ Հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության առարկա դարձավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ Հանձնաժողովն իր եզրակացությունը ներկայացնելու է սեպտեմբերին։
Այս տեղեկությունը երեկ հաստատեց հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ այս ամսվա ընթացքում անպայման զեկույցն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի դրա հետագա ճակատագիրն, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկություն ունեն հասցնել և եզրակացությունը քննարկել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի ժամանակ։ Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկումը «թույլատրելի» հատվածների շրջանակներում նախատեսվում է մյուս հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, եթե, իհարկե «տեխնիկական խնդիրներ» չառաջանան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է