Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին

Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր
Հայաստան

Այդ մարդիկ մնացել են ամերիկյան ֆիլմերի տպավորության տակ

Հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի հետ

- Պարոն Ալումյան, Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչները հայտարարեցին, որ այլեւս չեն մասնակցի այդ ֆարսին։ Ձեր տեսակետը՝ որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ։

- Տուժողներ, տուժող այս գործով լինել չեն կարող։ Եվ ընդհանրապես՝ բոլորը, ովքեր տուժել են Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում, նրանք տուժող են այն հիմնական գործի շրջանակներում, որը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում եւ որը վերաբերում է մարմնական վնասվածքներին ու սպանություններին։ Այսինքն՝ այդ գործն է, որ քննվում է․․․

- Նկատի ունեմ զոհերի իրավահաջորդներին։

- Ես էլ զոհերի իրավահաջորդներին նկատի ունեմ, բայց Սեդա Սաֆարյանը մարմնական վնասվածք ստացած անձանց շահերի ներկայացուցիչ է։ Ես միայն զոհերին նկատի ունեմ, Մարտի 1-ի սպանություններն այստեղ չեն քննվում։ Քննվում է ՀՔԾ-ում, եւ այնտեղ իրենք պետք է լինեն տուժող եւ այնտեղ էլ հենց տուժողի իրավահաջորդ են։ Էս գործով իրենք ընդհանրապես որպես տուժող կամ տուժողի իրավահաջորդ չպիտի լինեին։

- Այնուամենայնիվ, շրջադարձ տեղի ունեցավ։ Հիմա Ձեզ մեղավոր չե՞ք զգում, որ Ձեր անվերջանալի միջնորդություններով բուն դատաքննությունը չի սկսվում։ Դուք այդ հարցին, իհարկե, անդրադարձել եք, ասել եք, որ բոլոր ընթացակարգերը պետք է պահպանվեն՝ հետագայում ՄԻԵԴ դիմելու համար։

- Իսկ ո՞վ ասաց, որ մեր միջնորդություններն անվերջանալի են։ Եթե գումարեք իրար, կարող է մի 6 հատ միջնորդություն լինի։

- Փաստ է, որ բուն դատավարությունը մինչեւ հիմա չի սկսվել։

- Բուն դատավարությունը վաղուց է սկսվել, անցած տարվա սեպտեմբերից։ Ուղղակի ոչ բոլորն են նկատել դա։ Քրեական դատավարությունում «բուն դատավարություն»՝ նման բառակապակցություն չկա, բայց դատավարությունն այսպես է լինում․ ամերիկյան ֆիլմերում երբ մարդիկ դատավարություններ են տեսնում եւ այդպես են պատկերացնում, դրանցում էն մյուս մասն է, էն հիմնական մասը չի ցուցադրվում։ Այ, էն մասը, որ Ձեզ համար ձանձրալի է, որ նայում եք։
Բայց իրականության մեջ ցանկացած դեպքում այդ Ձեզ համար ձանձրալի հատվածն առկա է լինում ցանկացած դատավարության ժամանակ։ Օրենքն էլ հենց այդպես է նախատեսել, որ մինչեւ ապացույցները հետազոտվեն, դատավարությունը բաղկացած է լինում մի փուլից, երբ միջնորդություններ են քննարկվում։ Եվ մարդկանց մոտ դատավարությունը զուտ հետաքրքրաշարժ դարձնելու համար մենք չենք պատրաստվում մեր միջնորդություններից հրաժարվել։ Էս փուլը հենց միջնորդություններ ներկայացնելու համար է նախատեսված։ Ես զարմանում եմ՝ բա էս փուլում, որը նախատեսված է միջնորդություններ ներկայացնելու համար, ի՞նչ պիտի անենք։

- Դե, մարդիկ ասում են՝ ձգձգվում է, Դանիբեկյանն էլ 2 ամսով գնաց, չեկավ։

- Դանիբեկյանին հարցրեք, թե ինչու չեկավ։ 2 ամիս չէ՝ ավել։

- Հետո՝ «տասը տարի պայքարեցինք, սպասեցինք, որ իշխանություն փոխվի, հիմա էլ սենց տեղում դոփում է»։

- Դա քաղաքական գնահատական է, որ սպասել են իշխանություն փոխվելուն։ Չեմ կարող սա մեկնաբանել։ Բայց փաստն այն է, որ սպանություններին վերաբերող գործն անգամ դատարան չի ուղարկվել։ Եվ այս դատավարությունում սպասել, որ սպանություններ են քննարկվելու, բացահայտվելու, դա կարող են մտածել մարդիկ, ովքեր ամերիկյան ֆիլմերի տպավորության տակ են։

- Իսկ Քոչարյանի պաշտպանական թիմի համար ավելի հե՞շտ կլինի, եթե մյուս կողմը՝ տուժածները չլինեն, իսկ գուցե ավելի անհետաքրքի՞ր լինի։

- Իմ՝ որպես փաստաբանի համար ավելի հեշտ կլիներ, եթե առաջնորդվեինք օրենքով, իսկ օրենքն ասում է, որ էս դատավարությունում չպետք է լինեն տուժող, տուժողի իրավահաջորդ։ Իրենք էստեղ չպետք է լինեն այդ կարգավիճակում։ Առանձին գործ է քննվում, ու եթե ոչ իրենց չափ, իրենցից մի քիչ էլ ավելի՝ ես եմ ուզում, որ այդ բոլոր սպանությունները բացահայտվեն։ Բայց էս գործը, նորից եմ ասում, սպանությունների վերաբերյալ չէ։

hraparak.am