Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին

Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր
Հայաստան

Նևրոզների կլինիկան հաջորդ տարի պետպատվեր չի ստանա, և նախագիծը չընդունվելու դեպքում կգնա լուծարման

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է նրան, որ այս օրենքի փոփոխությամբ առաջարկվում է կառավարությանը հնարավորություն տալ, որ առողջապահական պրոֆիլի հիմնարկների ժամանակ կառավարությունն ինքը որոշի, թե դա պահպանվում է, թե չի պահպանվում, քանի որ գործող կարգով առողջապահական պրոֆիլը պարտադիր պահապանվում է:

«Առաջին նիստում ասացինք, որ այս նախագիծը ԱԺ-ի դերը փաստացի նվազեցնում է և առաջարկեցինք երկու ամիս ժամկետով հետաձգել և գտնել ճկուն լուծում, սակայն նախագիծը թարմացված ձևով չի ներկայացվել և մեկ անգամ էլ ընդառաջ գնացինք և որոշեցիք քվեարկությունը հետաձգել: Հիմա մենք քննարկում ենք կարծես էլի նույն նախագիծը»,-ասաց նա:

Նախագծի զեկուցող, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը նշեց, որ թվով հինգ ընկերություններից չորսի դեպքում պրոֆիլի պահպանման խնդիր չկա և օրինակ` Նևրոզների կլինիկան պրոֆիլի պահպանման հետաքրքրություն չունի, և ներկայացնելու են մասնավորեցման, հակառակ դեպքում` գնալու է լուծարման, քանի որ մյուս տարի պետպատվեր չի լինելու: «Եթե չենք ընդունում այս նախագիծը, ապա գնալու ենք այս ընկերությունների լուծարման»,-ասաց նա:

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ամեն դեպքում հիմնարկությունն աշխատո՞ւմ է օգուտով և հարցրին, թե ինչ է սպասվում աշխատակազմին: Վարդան Կոստանյանն ասաց, որ կոնկրետ Նևրոզների կլինիկան ունի մոտ 50 աշխատող: «Դժվարանում եմ պատասխանել, թե ինչ կլինի նրանց ճակատագիրը»,-ասաց նա և համաձայնեց, որ պետք է կոլեկտիվի մասին մտածել և նշեց, որ չեն թողնում բախտի քմահաճույքին:

«Նոր մասնավորեցման նախագիծ ենք շրջանառության մեջ դնում և ավելի լավ պայմաններ ենք առաջարկում ներդրողներին: Նևրոզների կլինիկայի բյուջեի 80-90 տոկոսը կախված է պետպատվերից և մրցունակ չի լինի այլ մասնավոր կազմակերպությունների հետ, եթե հանենք պետպատվերը»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ կարծում է, որ ընդհանրապես այս հարցը պետք է զեկուցեր առողջապահության նախարարը՝ ներկայացնելով առողջապահության ոլորտի տվյալ ուղղության զարգացման ռազմավարությունը: «Պետպատվեր լինել-չլինելը չպետք է որոշվի պահի տակ` այս կամ այն կազմակերպության շահութաբերության, միջանձնային հարաբերություններից ելնելով»,-ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ ԱԺ ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է կառավարության ամեն անգամ նույն նախագիծը ներկայացնելը, ինչը անընդունելի է և տեղեկացրեց, որ դեմ է քվեարկելու նախագծին: «Խնդիրն ավելի շատ աշխատանքը Ազգային ժողովի հետ ճիշտ կազմակերպելու մեջ է»,-ասաց նա:

Այսպիսով` նախագիծը դրվեց քվեարկության, մեծ մասը դեմ քվեարկեց, միայն մեկ հոգի կողմ և երեքը՝ ձեռնպահ, նախագիծը չընդունվեց: