Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին

Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցեր
Հայաստան

Հոգեբանական թեստավորում կանեն՝ պարզելու անձը ի վիճակի՞ է դատավոր աշխատել, թե՞ ոչ

Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական թեստավորման չափանիշները և անցկացման նոր կարգը, որոնց հիման վրա գնահատվելու են դատավորի թեկնածուների հավակնորդների հոգեբանական հատկանիշները։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով Բարձրագույն դատական խորհրդի նորմատիվ որոշումը։

Ըստ նոր կարգի՝ հոգեբանական թեստավորման արդյունքում գնահատվելու են դատավորի թեկնածուի հավակնորդի ինքնատիրապետումը, բարեվարքությունը, վարվեցողությունը, հեղինակության չափավոր կիրառման ունակությունը, հաղորդակցման հմտությունները և այլ հատկանիշներ։ Նշված հատկանիշները գնահատվելու են միջազգային պրակտիկայում ընդունելի համարվող և կիրառվող հոգեբանական թեստերի միջոցով, որոնցով հնարավոր է ստուգել հավակնորդի՝ էմոցիոնալ ինտելեկտը, բարոյական դատողությունը, արժեքային համակարգը։ Թեստավորման համար անհրաժեշտ պայմանները պետք է ապահովի արդարադատության նախարարությունը։ Թեստավորման գործընթացին ներգրավված պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել միջոցներ հոգեբանական թեստերի հարցերի գաղտնիություն ապահովելու նպատակով։ Թեստավորումն անց է կացվելու թեկնածուների հավակնորդների հարցազրույցից առաջ՝ հինգ օրվա ընթացքում։ Թեստավորման սենյակում կարող են գտնվել արդարադատության ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան և ՀԿ–ների ներկայացուցիչներ՝ դիտորդներ։ Թեստավորման սենյակում գտնվող անձանց արգելվում է լուսանկարել, ձայնագրել, տեսաձայնագրել կամ որևէ եղանակով հեռարձակել թեստավորման ողջ ընթացքը կամ դրա մասը։ Թեստավորման ամբողջ ընթացքը կարող է տեսաձայնագրել միայն Դատական դեպարտամենտը, որը միաժամանակ պետք է ապահովի թեստավորման ընթացքի ուղիղ հեռարձակումը թեստավորման սենյակից դուրս գտնվող տարածքում, որտեղ թեստավորման ընթացքին կարող է հետևել ցանկացած անձ՝ առանց տեսաձայնագրելու և առցանց հեռարձակելու հնարավորության։


Նախքան թեստավորումը սկսելը՝ լիազոր ներկայացուցիչը հավաստիանում է, որ թեստավորման սենյակում չկան հավակնորդների ուշադրությունը շեղող պատկերներ, գույներ, ձայներ, հոտեր կամ այլ հանգամանքներ, նախքան թեստավորման սկսվելը հավակնորդներին տրամադրվում է համակարգիչ, գրիչ և խմելու ջուր։ Հավակնորդների թեստավորումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով։ Ծրագրի մեջ ներառված հոգեբանական թեստերի ընտրությունը կատարում է ԲԴԽ–ն։ Թեստավորման ընթացքում հավակնորդին չի թույլատրվում օգտվել ինետրնետային կայքերից։ Թեստավորման տևողությունը սահմանվում է 6 ժամ։ Թեստերի արդյունքները ենթակա չեն հրապարակման։ Հարցազրույցից հետո դրանք մեկ ամիս պահպանվում են Դատական դեպարտամենտում, այնուհետև ոչնչացվում։

Թեստի արդյունքներն ունեն խորհրդատվական նշանակություն, տրամադրվում են հավակնորդին և Բարձրագույն դատական խորհրդին:

Նշենք, որ դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքները, հոգեբանական թեստի արդյունքները և հավակնորդի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:

NEWS.am–ը ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեց, թե ովքե՞ր և ի՞նչ սկզբունքով են ընտրելու դատավորների թեկնածուների հավակնորդների համար նախատեսված հոգեբանական թեստերը։

Բեքմեզյանը նշեց, որ այս հարցում իրենք համագործակցում են Արդարադատության նախարարության հետ, որն էլ պետք է ձեռք բերի հոգեբանական թեստերի՝ միջազգայնորեն լիցենզավորված ծրագիր։

«Քանի որ այս մեթոդը դեռևս նոր է Հայաստանում, որոշ հարցեր դեռ հստակեցված չեն։ Երբ ձեռք բերվեն թեստերը, ԲԴԽ–ում կուսումնասիրենք դրանք և անհրաժեշտության դեպքում դրանք կհամապատասխանենք որոշման պահանջներին»,–ասաց նա։

Բեքմեզյանի խոսքով՝ թեստավորման նպատակն է պարզել՝ անձը ի վիճակի՞ է դատավոր աշխատել, թե՞ ոչ։

«Ամբողջ աշխարհում հոգաբանական թեստավորումն ընդունված մեթոդ է։ Նախկինում օրենքում պարտադիր պահանջ կար, որ դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցների ժամանակ պետք է հավակնորդները հոգեբանական թեստավորում անցնեն, սակայն օրենքը՝ նախկին խմբագրությամբ, ընդամենը 10 րոպե ժամանակ էր տալիս և որևէ չափանիշ չկար, թե ինչպես պետք է իրականացվի այդ գործընթացը։ Նախկինում մենք Հոլանդիայից հայ մասնագետ էինք հրավիրում, ով մեզ հետ նստում էր և հետևում էր թեկնածուների հետ հարցուպատասխանին, այնուհետև ամեն թեկնածուի մասով առանձին վերլուծություն էր ներկայացնում։ Այդ ժամանակ մենք գործ ունեինք սուբյեկտիվ գործոնի հետ, քանի որ հավակնորդի հոգեբանական հատկանիշները գնահատվում էր մեկ անձի կողմից, իսկ օրենքում համապատասխան փոփոխության արդյունքում որոշվեց, որ թեստավորումը պետք լինի էլեկտրոնային եղանակով՝ ծրագրի միջոցով և թեստավորման համար հավակնորդներին ավելի շատ ժամանակ կտրվի»,–մանրամասնեց Բեքմեզյանը և ընդգծեց. «Քանի որ խոսքը հավակնորդների մասին է, մենք փորձում ենք շատ ուշադիր լինել այս հարցում, որպեսզի որևէ մեկի իրավունքը չխախտվի»

ԲԴԽ անդամը հույս հայտնեց, մինչև հաջորդ քննությունը թեստավորման համակարգը կներդրվի և դատավորի թեկնածուների հավակնորդների ընտրությունը կկատարվի հաշվի առնելով նաև հոգեբանական թեստավորման արդյունքները։