Հայտնի է Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստի օրը
«Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 8-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Հիշեցնենք, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին: Գործով տուժող է ճանաչվել Ալեն Սիմոնյանը:
Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Հարասակության մեջ տարակուսանք է առաջացրել փաստը, որ չնայած Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ինքն է առաջինը հարվածել Դանիելյանին, նաեւ կա տեսագրությունը կատարվածի, ՀՔԾ–ն միայն Արթուր Դանիելյանին է ներգրավել որպես մեղադրյալ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Դանիելյանը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է