Ունենալու ենք գործող իշխանությանը գովերգող, անդեմ լրատվություն
ԱԺ փոխխոսնակի նախաձեռնությունը պատվի, արժանապատվության գործերով լրատվամիջոցներից որպես բարոյական վնասի հատուցում մինչեւ տասը միլիոն՝ վիրավորանքի, քսան միլիոն դրամ՝ զրպարտության մասով բռնագանձելը չի կարող լինել արդարացված: Այս մասին հայտարարություն է տարածել Լեւ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լեւոն Բաղդասարյանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԱԺ փոխխոսնակի նախաձեռնությունը պատվի, արժանապատվության գործերով լրատվամիջոցներից որպես բարոյական վնասի հատուցում մինչեւ տասը միլիոն՝ վիրավորանքի, քսան միլիոն դրամ՝ զրպարտության մասով բռնագանձելը չի կարող լինել արդարացված: Առավել եւս, երբ օրենքի ուժով լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից, երբ հոդվածը ստորագրված է լրագրողի կողմից, իսկ լրագրողի համար միլիոնների բռնագանձումը բերելու է տոտալ սնանկացման: Եթե փոխխոսնակի այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, չորորդ իշխանության գործնեությունն օրենքի ուժով դադարեցվելու է, առանց որի ունենալու ենք միատարր, գործող իշխանությանը գովերգող, անդեմ լրատվություն: Դրա փոխարեն արժեր նախաձեռնել իրավական գործառույթ եւ պատասխանատվության ենթարկել բոլոր այն կայքերի սեփականատերերին, ովքեր իրենց պատերին թույլ են տալիս հայհոյախառն քոմենթներ, անկախ նրանից դա իշխանությանն է վերաբերվում, թե՝ այլոց»։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է