Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով

Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազների 2 տեղ թափուր է մնացել. Նոր մրցույթ է հայտարարվում

Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի մասին:

Հայտարարությունում ասվում է. «2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նույն օրն ուժի մեջ է մտել նաեւ նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա 2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների եւ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 25 դիմորդներից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն էր ստացել յոթը, որոնք Արդարադատության ակադեմիայում անցել են համապատասխան ուսումնառություն:

Ուսումնառության ավարտից հետո ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմում նշանակվել է հինգ դատախազ:

Հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 38.1-րդ հոդվածի 4-րդ մասը եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում առկա է երկու թափուր հաստիք՝ անհրաժեշտություն է առաջացել անցկացնել բաց մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ եւ 34-րդ հոդվածներով նախատեսված պահանջները բավարարող եւ իրավաբանի մասնագիտական աշխատանքային առնվազն երկու տարվա փորձ ունեցող անձը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (հասցե՝ ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝

ա) դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահին (ձեւը լրացվում է տեղում)․

բ) անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճենով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճենով)․

գ) բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության եւ դիպլոմների ճանաչելիության մասին, ինչպես նաեւ՝ օտարալեզու փաստաթղթի նոտարական կարգով հաստատված թարգմանությունը)՝ պատճենով․

դ) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները) (տե՛ս՝ Ծանոթություն 1).

ե) ինքնակենսագրություն.

զ) արական սեռի հավակնորդի համար՝ նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ` պատճենով․

է) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (տե՛ս՝ Ծանոթություն 2)․

ը) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաեւ գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով․

թ) տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ․

ժ) տեղեկանք ՀՀ դատական դեպարտամենտից` դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու վերաբերյալ.

ժա) մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․

ժբ) հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում․

ժգ) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ: Հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հղումով, իսկ հարցաթերթիկը լրացնելու կարգին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով, եւ հետեւելով հարցաթերթիկի էլեկտրոնային լրացման ցուցումներին, լրացնել այն եւ տպված ու ամեն էջը ստորագրված տարբերակով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ դրա էլեկտրոնային ֆայլն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ էլեկտրոնային կրիչով մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն: Հարցաթերթիկը լրացնելու հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետեւյալ հեռախոսահամարներով՝ 012-77-77-28, 012-77-77-20:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչեւ 2020թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը եւ 14:30-ից 17:30-ը:

Մրցույթն անցկացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 14-ից Արդարադատության ակադեմիայի շենքում (ք. Երեւան, Փիրումյանների 9):

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչությունը (ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010-511-541, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը (այդ թվում՝ հարցաշարը) հասանելի է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հետեւյալ հղումով։