«Ես խղճում եմ իրականում Արայիկին, ինքը ողորմելի է, մի փոր հացով ինքն իր ազգայինը վաճառել է». Վահագն Չախալյան (տեսանյութ)
«Մենք նման ցինիկ վերաբերմունք իշխանության ներկայացուցիչների կողմից սովոր ենք։ Նախկինում էլ էր նման ցինիկ վերաբերմունք դրսևորվում ժողովրդի պահանջի նկատմամբ ու գիտեք ինչ տեղի ունեցավ։ Վստահ եմ, որ այսօր էլ է նման բան լինելու»,- այս մասին այսօր Կամք հասարակական նախաձեռնության ակցիայի ժամանակ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ղեկավար Վահագն Չախալյանը։
Անդրադառնալով նախարարի այն հայտարարությանը թե փողոցային պայքարի անդամները կրթական չափորոշիչների մասին տեղյակ չեն, Չախալյանը պատասխանեց.
«Նախ ասեմ, որ չափորոշիչների մասին խոսել են մասնագետները և պատմաբանները, որոնց սուտասան Արայիկը սուտասան անվանեց։ Ամոթ, որ այսօր նրանք չեկան, պահանջատեր ուսանողներն էլ չեկան։ Կարծում եմ՝ իշխանությունները նպատակաուղղված աշխատում են՝ կաշառում են, վախեցնում, չգիտեմ։
Արայիկն իր հայտարարությունում ասում էր, որ կաշառակերներ կային, գուցե կային ու նրանց վախեցրեցին։ Մենք այնքան ենք հասկանում, որ իր պապան էլ՝ Սորոս պապան էլ չի հասականում այդքանը։ Թող դատի տա ինձ։
Եթե փողոցային պայքարով իշխանության եկած անձը մեր պայքարը փողոցային է անվանում, շատ լավ։ Սորոսից պահանջում ենք, որ գերությունից ազատի մեր երկիրը։ Իրականում Սորոսի գրասենյակը չի թողնում, որ էս մարդիկ աշխատեն։ Ես խղճում եմ իրականում Արայիկին, ինքը ողորմելի է, մի փոր հացով ինքն իր ազգայինը վաճառել է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է