Երեւանում բանկերից մեկի մասնագետին բերման են ենթարկել այգում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար
Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, սեպտեմբերի 5-ին, ժամը 09:55-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որով ահազանգողը հայտնել է, որ Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում մի տղամարդ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ի ցույց դնելով սեռական օրգանը, զբաղվում է ձեռնաշարժությամբ:
Ոստիկանները նշված այգուց ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Դ.-ին, ով ոստիկանությունում խոստովանական բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել:
Աղբյուրի տեղեկություններով, Հովհաննես Դ.-ն աշխատում է Հայաստանի առաջատար բանկերից մեկում, որպես վարկային մասնագետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է