Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով

Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Չկա լուրջ հիմնավորում, որ ՍԴ-ի ու Վճռաբեկ դատարանի միավորումն արդյունավետ է. քանդելուց առաջ պետք է ունենալ հստակ պլան, թե ինչպես ես նորը կառուցում

Դեռևս չեմ տեսել լուրջ հիմնավորում, որ երկու դատարանների միավորումն արդյունավետ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների հնարավոր միավորմանն ու Գերագույն դատարան ստեղծելուն:

Անդրադառնալով դիտարկումներին, թե սա արդարադատության ոլորտում էքսպերիմենտ է, Խուդոյանն արձագանքեց. «Ցանկացած ոլորտում կարող է լինել էքսպերիմենտ, եթե ընդհանուր, բաց համակարգային գործողություն է, ոչ թե զուտ գաղափար՝ «որ ունենանք այսպիսի մարմին, լավ կլինի»: Պետք է լինի կոնկրետ մշակված փաթեթով, առաջադրանքներով: Նախագծին դեմ ու կողմ մեկնաբանությունները շատ պարզունակ են: Օրինակ՝ քննարկվում է, որ առաջին ատյանի դատարանի դատավորները կարողանան նորմի սահմանադրականության հարց բարձրացնել, հիմա էլ են կարողանում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ռեսուրսներ ծախսելուն, Խուդոյանի դիտարկմամբ, արդարադատությունն այն ոլորտը չէ, որտեղ պետք է խնայել, քանի որ բոլոր ոլորտների խնդիրները վերջնական համակարգում են ստանում արդարադատության ոլորտում:

Նրա խոսքով՝ շատ երկրներում մեկ ատյանով՝ Գերագույն դատարանով աշխատում են, և այնպես չէ, որ դա այն ինստիտուտն է, որ դատապարտված է տապալման. «Բայց, համենայն դեպս, դրա համար շատ լուրջ աշխատանք պետք է տարվի՝ անցումային շրջանով, որը այս հապշտապ վիճակում ես չեմ պատկերացնում, որ դրական արդյունք կտա»,-ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե երկու կայացած կառույցներ են կազմաքանդվում, փաստաբանը նշեց, թե ինքը քանդելուն դեմ չէ, այլ հարց է՝ դրան ինչ է նախորդել. «Քանդելուց առաջ պետք է ունենալ հստակ, հիմնավորված պլան, թե ինչպես ես նորը կառուցում, իսկ հիմա այս քննարկումների ընթացքում նման բան չենք տեսել. գուցե կա, չի հանրայնացվում»,-ասաց Խուդոյանը:

Նա ընդգծեց՝ չի կարող ասել՝ իշխանությունները սրանով ինչ նպատակ են լուծում, քանի որ դեռևս չի տեսել որևիցե խնդիր, որ լուծվում է արդարադատության ոլորտում:

Խուդոյանը համաձայն է այն կարծիքներին, թե արդարադատության ոլորտում կան որոշ՝ ավելի առաջնահերթ խնդիրներ, որոնք պետք է ավելի արագ լուծում ստանային, քան երկու դատարանների միավորումն է:

«Բոլորը համակարծիք են, որ արդարադատության ոլորտում առաջնահերթ կարևորության խնդիր կա՝ աշխատանքային պայմանների արդիականացումը ու դատավորների ծանրաբեռնվածության նվազումը: Դա ևս ծախսատար է, բայց պետությունը պետք է այդ ռեսուրսը ներդնի ու դրանից հետո ստուգի՝ աշխատու՞մ է այդ կերպ, թե՞ ոչ: Որովհետև, եթե դատավորը բարեխիղճ է, բայց, ամեն դեպքում, աշխատում է ծանրաբեռնված, միևնույն է՝ լավ չի աշխատելու: Եթե աշխատանքի ծանրաբեռնվածությունը թեթևացվի, արդեն պարզ կլինի՝ նա բարեխի՞ղճ է, թե՞ ոչ: Դա նաև հնարավորություն կտա ձերբազատվել վատ աշխատողներից ու խրախուսել նրանց, ովքեր դրական համբավ ունեն»,-ասաց Հովհաննես Խուդոյանը: