Բոլորը ծախսում են ռեսուրսներ, ունեն անորոշ ապագա և դա նրա համար, որ մի պոպուլիստ իր ռեյտինգի թվերն է հաշվում. քաղաքագետ
Կառավարության հիմնական գործառույթը որոշումներ կայացնելն է, ինչի համար մենք վճարում ենք աշխատավարձ, իսկ իրենք՝ պարգեւավճարներ՝ բյուջեի հաշվին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երբ կառավարությունն ունակ չէ որոշումներ ընդունել, բացասական պրոցեսները խորանում են ու վերածվում են մի բարդ հանգույցի:
Օրինակ, Ամուլսարի հարցում որոշման ընդունման անկարողության պատճառով բոլոր կողմերը մեծ ռեսուրսներ են վատնվում: Հարյուրավոր բնապահպաններ իրենց ժամանակն անցկացնում են Ամուլսարի բնագծերը պաշտպանելով, ոստիկանությունն իր ռեսուրսներն է ծախսում՝ բյուջեի հաշվին, պատնեշի դեր կատարելով Լիդիանի ու բնապահպանների միջեւ, տարածաշրջանի մարդիկ չգիտեն իրենց ապագան ոնց կառուցեն՝ հանգստյան գոտու բիզնես զարգացնեն, թե մասնագիտանան որպես հանքափորներ, գյուղացիները չգիտեն ներդրումներ անեն ֆորմերային ոլորտում, թե այլ տեղ իրենց ճակատագիրը որոնեն:
Լիդիանը նույնպես չգիտի պատրաստվի արբիտրաժ դիմել, թե հույսեր պահի ու այսպես անվերջ:
Բոլորը ծախսում են ռեսուրսներ, ունեն անորոշ ապագա ու այդ ամենը նրա համար, որ մի պոպուլիստ իր ռեյտինգի թվերն է հաշվում ու որոշում կայացնելու համարձակություն չունի»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է