Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով

Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Ինչ-որ բաներ կան նախատեսված, բայց հանրահավաքներ՝ չէ

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտն աշնանը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ հանրահավաքներ անցկացնել։ Այսպես ասած՝ թեժ աշուն են խոստանում մեզ։ Արդեն պաշտոնապես հանրահավաքի մասին հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, թեպետ դեռ օրն ու ժամը հստակեցված չեն։ Հնարավոր է՝ Ծառուկյանի հանրահավաքին մասնակցեն նաեւ ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» եռյակի մասը կազմող մյուս երկու կուսակցությունները եւս, թեեւ այս պահին դեռ խոսվում է միայն ԲՀԿ-ի կողմից միանձնյա հանրահավաք կազմակերպելու մասին։ Ի դեպ, ԲՀԿ-ն առայժմ միայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից դժգոհող կամ նրա դեմ հանդես եկող օրակարգով է հանրահավաք հրավիրելու, այլ ոչ ուղիղ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Իր քաղաքական ակտիվության մասին պարբերաբար հայտարարում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը կալանքից ազատվելուց հետո ակտիվ հարցազրույցներ է տալիս ու ուղենիշներ սահմանում Փաշինյանի կառավարության համար, թե որտեղ են թերանում գործող իշխանությունները, ինչն են սխալ անում, եւ ինչպես պետք է անել, որ ճիշտ լինի։ Տպավորություն է, թե Քոչարյանն ավելի շատ խորհրդատուի, քան ընդդիմադիրի ու քննադատի դեր է ստանձնել Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ։ Ուշագրավ է, որ նա ուղղակի կամ անուղղակի կերպով քննադատում է նաեւ իրեն հաջորդած ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, ում հետ հարաբերությունները շարունակում են մնալ դիվանագիտական «ջերմության» մակարդակին, սակայն ում հենց ինքն է իշխանությունը փոխանցել։ Նախօրեին, օրինակ, Քոչարյանը մի ծավալուն հարցազրույց էր տվել ռուսական հայտնի RBK հեռուստաալիքին, որտեղ խոսել էր իր ծրագրերի, 2018-ի հեղափոխության, անգամ տավուշյան դեպքերի մասին։ hraparak.am-ը մի քանի հարց ուղղեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, հատկապես՝ աշնանային զարգացումների հետ կապված։

- Պարո՛ն Սողոմոնյան, Գագիկ Ծառուկյանն առաջիկայում հանրահավաք է հրավիրել, այլ ուժեր նույնպես ցանկանում են միտինգներ կազմակերպել։ Ռոբերտ Քոչարյանը, նրա թիմն այս հանրահավաքներին մասնակցելո՞ւ են, կամ կարո՞ղ է անձամբ Քոչարյանը քաղաքական պրոցեսներ սկսի։

- Գիտե՞ք, առաջիկայում առնվազն տեսանելի մի քանի շաբաթներով ինչ-որ հանրահավաքների կամ մեծ հավաքների մասնակցելու հետ կապված պլաններ չկան։ Այլ տարբեր գործողություններ, հանդիպումներ, հարցազրույցներ, ելույթներ նախատեսված են, Ձեր թույլտվությամբ չբացահայտեմ նախօրոք դրանց ամբողջ ժամանակացույցը եւ բնույթը։ Իհարկե, ինչ-որ բաներ կան նախատեսված, բայց հանրահավաքներ՝ չէ։

- Ռոբերտ Քոչարյանը բացահայտ հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն, ավելի ճիշտ՝ իրեն ստիպեցին վերադառնալ։ Այդ վերադարձը քաղաքականություն ինչպե՞ս է դրսեւորվում՝ միայն հարցազրույցնե՞ր տալով, գնահատականներ հնչեցնելով եւ կառավարությանն ուղինե՞ր ցույց տալով։

- Գիտե՞ք, քաղաքական գործունեությունը բազմազան է եւ չի ենթադրում, որ բոլոր հնարավոր ձեւերն ու միջոցներն օգտագործում են միաժամանակ։ Դուք, կարծում եմ, դեռ տարբեր ձեւեր կտեսնեք՝ քաղաքականության մեջ խոսք ասելու, մասնակցելու։

- Ե՞րբ, պարոն Սողոմոնյան, ե՞րբ կտեսնենք այդ ձեւերը։

- Դե, հետզհետե՝ էսպես ձեւակերպեմ։

- Սպասում եք հարմար պահի՞, որ իրավիճակը թեժանա կամ նպաստավոր դառնա ձեզ համար։

- Գիտե՞ք, ես չեմ ուզում էդ հարցին պատասխանել, որովհետեւ շատ արհեստական կդառնա իմ պատասխանը։ Ունենք ծրագրավորված գործողություններ, այս պահին, ասում եմ, տեղի են ունենում հանդիպումներ, հարցազրույցներ, ելույթներ, դրանք հետզհետե իրականացվում են, մնացածը ժամանակը ցույց կտա։

- Իսկ ընդդիմադիր դաշտի հայտնի եռյակի հետ՝ ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք», որեւէ համագործակցություն հավանական համարո՞ւմ եք։

- Ես նման քննարկում չեմ ունեցել, ճիշտն ասած։

- Իսկ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում հանդիպում ունեցե՞լ է այդ ուժերի կամ դրանց լիդերների հետ, այն պահից, ինչ դուրս է եկել կալանավայրից։

- Դուք տեսել եք՝ մի քանի անգամ փորձել են հայտարարել, որ հանդիպումներ են եղել, հետո այդ հանդիպումները հերքվել են։

- Վանեցյանի ու Ծառուկյանի՞ հետ։

- Այո։ Եվ ավելացնելու բան չունեմ, ճիշտն ասած։

- Իսկ եթե նրանց կողմից հանդիպման առաջարկ լինի, կմերժի՞ Ռոբերտ Քոչարյանը, եւ, առհասարակ, ինչպե՞ս է նա վերաբերվում այդ միավորմանը։

- Ես էլ ասելու բան չունեմ, ճիշտն ասած, ամեն ինչ ասացի, անկեղծ, ինչ կարող էի ասել այս պահին։

- Ի դեպ, Քոչարյանն իր վերջին հարցազրույցում որոշակի մեսիջներ կամ քննադատություն էր հնչեցնում՝ ուղղված Սերժ Սարգսյանին։ Ինչո՞վ է սա պայմանավորված։

- Ես ասելու ոչինչ չունեմ, ինչ որ ասել է ինքը, ասել է, տեքստերը հրապարակված են, տեսանյութերը հրապարակված են, չեմ կարծում, որ այդ տեքստերը մեկնաբանելու կամ բացատրության կարիք ունեն։

- Կարծես թե չեն ջերմանում հարաբերությունները երկու նախագահների միջեւ։

- Ես էդ թեմայով մեկնաբանություն չունեմ։