Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսը Թեհրանի հրթիռները կարող են հասնել նաև Եվրոպա Գրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստում Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետ Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ) Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՄի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք
Գիտություն

Սուրճի սիրահարներն ավելի երկար են ապրում. հետազոտություն

Օրական առնվազն երեք գավաթ սուրճ խմողներն ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր ընդհանրապես սուրճ չեն խմում, պարզել են գիտնականները:

Լոնդոնի Թագավորական քոլեջի եւ Քաղցկեղի ուսումնասիրության բրիտանական գործակալության անցկացրած հետազոտության համաձայն՝ սուրճի հաճախակի օգտագործումը նպաստում է մի շարք հիվանդություններից մահվան վտանգի նվազմանը: BBC-ի հաղորդմամբ՝ գիտնականները պնդում են, որ առավել ակնհայտ է սուրճի օգտագործման եւ արյունատար համակարգի ու մարսողության օրգանների հիվանդություններից մահացության վտանգի նվազման միջեւ կապը:

Սա նման ամենածավալուն հետազոտություններից է: Դրան 35 տարեկանն անց ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել եվրոպական 10 երկրներից: Նրանց հետեւել են 16 տարի շարունակ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine գիտական ամսագրում:

Գիտնականներն ընդգծում են, որ չնայած եվրոպական տարբեր երկրներում սուրճի պատրաստման եւ օգտագործման տարբեր ավանդույթներին՝ բոլոր դեպքերում արդյունքները նույնն են եղել: Դա նշանակում է, որ ե՛ւ էսպրեսոն, ե՛ւ կապուչինոն կարող են միանման օգտակար լինել:

Եվրոպացիների շրջանում օրվա ընթացքում ամենաշատը սուրճ խմում են դանիացնիերը՝ օրական միջինը 900 մլ, իսկ ամենաքիչը՝ իտալացիները. օրական 92 մլ:

Գիտնականները ենթադրում են, որ առողջության վրա դրական ազդեցություն են ունենում ոչ թե կոֆեինը, այլ սուրճի մեջ պարունակվող հակաօքսիդանտները:

Պարզվել է, որ նրանք, ովքեր շատ սուրճ են խմում, իրենց ավելի երիտասարդ են զգում եւ, որպես կանոն, նրանք նաեւ ալկոհոլի սիրահարներ են, ծխում են, ավելի շատ միս ու ավելի քիչ միրգ եւ բանջարեղեն են ուտում:

Հետազոտության մասնակիցներից 16 տարվա ընթացքում շուրջ 42 հազարը մահացել է տարբեր հիվանդություններից, այդ թվում՝ քաղցկեղից, արյունատար համակարգի հիվանդություններից եւ սրտի կաթվածից:

Պարզվել է, որ ավելի շատտ սուրճ օգտագործող տղամարդկանց մոտ մահվան վտանգը ցածր է եղել 18%-ով, քան նրանց պարագայում, ովքեր շատ քիչ են սուրճ խմել կամ ընդհանրապես հրաժարվել են դրանից:

Կանանց պարագայում այս արդյունքը պակաս արտահայտիչ է. մահվան վտանգը նրանց մոտ նվազ է 8%-ով:

Եվս մեկ հետազոտություն

Նմանատիպ հետազոտություն են անցկացրել նաեւ Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները, որի արդյունքները նույնպես հրապարակվել են Annals of Internal Medicine-ում:

Հետազոտությանը տարբեր էթնիկ պատկանելության ավելի քան 185 հազար մարդ է մասնակցել՝ լատինաամերիկացիներ, աֆրոամերիկացիներ, ԱՄՆ-ում բնակվող ճապոնացիներ եւ եվրոպացիներ:

Կարեւոր է, որ ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունները համընկել են նրանց բրիտանացի գործընկերների եզրահանգումների հետ: Ամերիկյան հետազոտության համաձայն՝ օրական մեկ գավաթ սուրճ խմող մարդկանց մոտ 12%-ով նվազում է սիրտ-անոթային հիվանդություններից, ուղեղի կաթվածից, քաղցկեղից, շնչառական օրգանների եւ երիկամների հիվանդություններից մահանալու վտանգը: Իսկ օրական երկու կամ երեք գավաթ սուրճ խմողների մոտ այդ վտանգը նվազել է 18%-ը:

NEWS.am Medicine