ԱԱԾ-ն ցուցակ է հավաքել. որ ԲՀԿ-ականների դեմ քրեական գործեր կհարուցվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի ցուցակ է հավաքել, որոնց նկատմամբ առաջիկայում քրեական գործեր են հարուցվելու:
Մեր տեղեկություններով՝ նրանց կողմից հավաքագրված տեղեկությունները քրեաիրավական բնույթի են, կարելի է ասել՝ փորփրել են բոլորի անցյալը ու կասկածելի հետքեր են գտել եւ այդ ուղղությամբ երկար ժամանակ ուսումնասիրություններ են իրականացրել, պարզել են, որ կան բաներ, որոնց հիման վրա պետք է քրեական գործեր հարուցվեն:
Ու, ըստ մեր տեղեկությունների, հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ական պատգամավորները բավականին երկար ժամանակ է՝ ընդհատակ են անցել՝ իմանալով, որ իրենց շուրջ լուրջ ուսումնասիրություններ են իրականացվում:
Չի բացառվում, որ այդ ամենը պատճառ ու հիմք դառնա, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նման այլ ԲՀԿ-ականները եւս լքեն խմբակցությունը եւ կուսակցությունը՝ այդկերպ փրկվելով տարբեր քրեական գործերում որպես մեղադրյալներ ներգրավվելու հեռանկարից: Թեեւ, մյուս կողմից, դժվար է ասել՝ արդյոք ԲՀԿ-ից փախուստը կարող է օգնել ԲՀԿ-ականներին՝ փրկվելու ԱԱԾ-ի ճիրաններից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է