Հրազենային վնասվածք ստացած Կանեւսկոյի հարազատները վիրահատվել են. նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է. փաստաբան
Երեւան քաղաքի Հալաբյան փողոցում այսօր՝ օգոստոսի 3-ին, հրազենային վնասվածք ստացած «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ «Արմեն Կանեւսկոյի» հարազատներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մյուսը տեղափոխվել է հիվանդասենյակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Նա նշեց, որ երիտասարդները վիրահատվել են. երկուսի առողջական վիճակն էլ կայուն է։
Փաստաբան Հովսեփ Սարգսյանն էլ ասաց, որ հրազենային վնասվածք ստացածներից մեկը Արմեն Հարությունյանի մորաքրոջ որդին է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հալաբյան փողոցից հրազենային վնասվածքներով Երեւանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել չորս քաղաքացի։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է