Արարատում խաղողի մթերումից դժգոհ գյուղացիները փակել են Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը. Եկել է մարզպետը
Արարատի մարզում, այսօր, սեպտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի՝ կապված խաղողի մթերման հետ, փակել են Երեւան-Երասխավան ավոտճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Խոր Վիրապի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երթեւեկությունը երկկողմանի փակված է։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Կառավարության եւ Արարատի մարզպետարանի ներկայացուցիչների հետ։
Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման են եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ Վերջիններս գյուղացիների հետ եկան համաձայնության՝ այսօր, ժամը 15։00-ին հանդիպել մարզպետարանում, որտեղ կլինեն նաեւ գործարանների տնօրենները, եւ այնտեղ հարցը կքննարկեն։
Գյուղացիներն էլ ասում էին, որ իրենք միայն հավատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ու, քանի որ մարզպետն էլ վարչապետի լիազոր ներկայացուցիչն է, ճանապարհը բացեցին։
Ակցիային մասնակցում էին Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Նոր կյանք, Ոսկեթափ, Արալեզ եւ մի քանի այլ գյուղերի բնակիչներ։ Ճանապարհն այս պահին բացվեց։ Ոստիկաններն էլ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերին պաշտպանիչ դիմակներ էին բաժանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է