Հայ ազգն ապացուցել է, որ համախմբման դեպքում կարող է կերտել իր պատմության փառավոր էջերը. Վլադիմիր Գասպարյան
29 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն վճռեց լինել ազատ եւ անկախ, այլեւ փակեց վշտի ու կորուստների էջը՝ ամրագրելով այն փառապանծ հաղթանակներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախին ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«29 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն վճռեց լինել ազատ եւ անկախ, այլեւ փակեց վշտի ու կորուստների էջը՝ ամրագրելով այն փառապանծ հաղթանակներով:
Այս օրը խորհրդանշում է ոչ միայն Արցախի ընտրած անկախության ճանապարհը, այլեւ Արցախի եւ արցախցու համառությունը, անկոտրում կամքն ու ազատատենչ ոգին:
Այս տարիների ընթացքում մարտահրավերները չեն պակասել, սակայն հայ ազգը բազմիցս ապացուցել է, որ հավաքական կամքի եւ համախմբման դեպքում կարող է կերտել իր պատմության փառավոր էջերը:
Շնորհավորում եմ բոլորիս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ եւ փաստում, որ սա ոչ միայն Արցախի եւ արցախցիների, այլեւ համայն հայության տոնն է, քանի որ տեսակի պահպանման գոյամարտում հաղթեց հավաքական հայը:
Աստված պահապան հայ ժողովրդին եւ հայկական երկու պետություններին…»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է