Կոչ ենք անում Էդուարդ Աղաջանյանին հարգել իր իսկ զբաղեցրած դիրքը և չանցնել բարեկրթության սահմանը
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անթույլատրելի արտահայտություններ է հնչեցրել լրատվականների հասցեին։ Այս մասին գրում է «Մեդիա պաշտպանը»։
«Էդուարդ Աղաջանյանի վիրավորական արտահայտություններն՝ ուղղված լրատվակամիջոցներին, անընդունելի են։ Ազատ մամուլի հետ նման ձևով խոսելը վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային։
Աշխատակազմի ղեկավարը Կառավարության թիվ 1 առանձնատան վերանորոգման ծախսերի հետ կապված լրատվական հրապարակումները համարել է ստահոդ, բայց իր տարածած հերքման մեջ Էդուարդ Աղաջանյանն ինքը որևէ հակափաստարկ և թիվ չի ներկայացրել։
Էդուարդ Աղաջանյանը որպես սուտ լուր է ներկայացրել այն հրապարակումը, որի համաձայն` կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Էդուարդ Աղաջանյանն այս դեպքում ևս որևէ հիմնավորում չի ներկայացրել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին հարգել իր իսկ զբաղեցրած դիրքը և, լրատվականների գրառումները հերքելիս, չանցնել բարեկրթության սահմանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է