ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս ունի, որ կհաջողվի Ռուսաստանի հետ պայմանավորվել գազի հարցում
Էներգետիկ հարցերը, գազի մատակարարման հարցերը մեր երկու դաշնակից պետությունների երկկողմ հարաբերությունների ամենակարեւոր խնդիրներն են, որոնք ունեն բավականին լայն օրակարգ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք «գազի» հարցը վնասել Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին:
«Մենք ունենք ընդհանուր օրակարգ՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման վերաբերյալ, մենք միասին աշխատում ենք այդ ուղղությամբ: Մենք բանակցելու եւ պայմանավորվելու լավ ներուժ ունենք: Ամենակարեւորը` համաձայնության գալն է»,- նշեց նախարարը: Հստակեցնող հարցին, թե կա՞ փոխըմբռնում եւ ինչպե՞ս են ավարտվել բանակցությունները, արտգործնախարարն ասաց. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ես միանգամայն վստահ եմ, որ մենք կարող ենք համաձայնության գալ: Դա տեղի է ունենում միջկառավարական հանձնաժողովների մակարդակում, եւ ես կարծում եմ, որ հավանականությունը շատ մեծ է, որ մենք կկարողանանք համաձայնության գալ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է