Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա

Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստան

Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում յուրացումների դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ տրված առերևույթ չարաշահումների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով քննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերանորոգման աշխատանքներում պետական վերահսկողական ծառայությունը չարաշահումներ է հայտնաբերել։

Այս ՊՈԱԿ-ի հաշվեկշռում են գտնվում կառավարական առանձնատները, որտեղ բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Դեռեւս 2019 թվականին մեծ աղմուկ հանեց տեղեկատվությունն առ այն, որ պետական բյուջեից շուրջ 2 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու և կահավորելու համար։ Ընդ որում՝ վարչապետի աշխատակազմին գումարը հատկացվել էր կառավարության գաղտնի որոշմամբ, իսկ վերանորոգման շրջանակներում, ըստ տեղեկությունների, միլիոններ են ծախսվել ընդհուպ զուգարանակոնք ձեռք բերելու վրա։

Կատարված վերանորոգումը խնդրահարույց է համարել անգամ պետական վերահսկողության ծառայությունը։

Կայքի գրավոր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ն պաշտոնապես հաստատել էր, որ 2019 թվականի աշխատանքներում արձանագրվել են չարաշահումներ։ «ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է մշտադիտարկում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում։ Մշտադիտարկվել են 2019թ ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները։ Հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին»,- օգոստոսի 26-ին գրավոր տեղեկացրել էր ՊՎԾ-ն։

Ավելին՝ մեզ հայտնի է դարձել, որ նախապատրաստված նյութերով արդեն նաեւ քրեական գործ է հարուցվել։

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ նյութերը ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել են ՀՀ դատախազությունից։

Նկատենք, որ դատախազությունը, ինչպես ՊՎԾ-ն, ձեռնպահ է մնացել նշել, թե կառավարական ամառանոցների վերանորոգման աշխատանքներում յուրացված գումարը որքան է կազմում, մինչդեռ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը գնում է շուրջ 250 մլն դրամի մասին։

Դատախազությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել քրեական գործի հանգամանքները, քանի որ այն իսկական գլխացավանք է դարձել քննչական մարմինների համար։ Ինչպես տեղեկացրել ենք՝ ՊՈԱԿ-ը գործում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի անմիջական հսկողության ներքո, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենն էլ «Հայկական ժամանակ»-ի հաշվապահն է, ով նաեւ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահը, իսկ կապալառու ընկերությունն էլ առնչվում է ընտանիքի հետ։

Մեր տեղեկություններով՝ վերանորոգման գնումն իրականացվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվել եւ մրցույթով չի ընտրվել շահող ընկերությունը, իսկ վերջինիս համար, այսպես ասած, երաշխավորել է Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ասել է թե՝ կոռուպցիոն սկանդալում շոշափվում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ամենամոտ կանգնած մարդկանց, այլ նաեւ ընտանիքի անդամների անուններն ու շահերը, ուստիեւ ձեռնպահ են մնում քրեական գործի շուրջ հնչեղությունից։

Նախաքննական մարմինը լուրջ երկընտրանքի առաջ է կանգնել՝ քրեական գործը քննե՞լ, թե ծածկադմփոց անել։ Քննելու դեպքում այն կարող է ընդհուպ քաղաքական սկանդալի հանգեցնել, որը կարող է չներվել հենց վարույթն իրականացնող մարմնին՝ իշխանությունների կողմից, իսկ ծածկադմփոցի դեպքում՝ իրենք կդառնան պաշտոնեական հանցագործություն կատարող անձինք։