Կարելի է կատարել «քայլ ձիով» ու Գերագույն դատարանում միավորել ոչ թե ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը, այլ Արդարադատության նախարարությունն ու ԲԴԽ-ն
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ Սահմանադրական դատարանը և վճռաբեկ դատարանը միավորելու ու Գերագույն դատարան ստեղծելու անպատրաստ որոշումը, ինչպես երևում է՝ լուրջ հակազդեցության է արժանանալու հատկապես մասնագիտական շրջանակներում, ուստի Գերագույն դատարանի պալատական կողմնակիցները նոր, թարմ գաղափարների կարիք ունեն՝ իրենց բաղձանքն իրականացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ Սահմանադրական դատարանը և վճռաբեկ դատարանը միավորելու ու Գերագույն դատարան ստեղծելու անպատրաստ որոշումը, ինչպես երևում է՝ լուրջ հակազդեցության է արժանանալու հատկապես մասնագիտական շրջանակներում, ուստի Գերագույն դատարանի պալատական կողմնակիցները նոր, թարմ գաղափարների կարիք ունեն՝ իրենց բաղձանքն իրականացնելու համար։
Օրինակ, կարելի է կատարել «քայլ ձիով» ու Գերագույն դատարանում միավորել ոչ թե Սահմանադրական դատարանը և Վճռաբեկ դատարանը, այլ Արդարադատության նախարարությունն ու Բարձրագույն դատական խորհուրդը, կամ, օրինակ, բացել «Գերագույն դատարան» ՀԿ ու գերագույն հաճույք ստանալ այդ մանր «խորամանկությունից» (միտքը հեղինակային չէ - երեկ Թումանյան-Նալբանդյան խաչմերուկին նկատեցի նորաստեղծ «Մարդու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի փառավոր գրասենյակը՝ իր «օրիգինալ» դրոշով ու խորհրդանիշով)։
Մի խոսքով, «ձիով քայլերի» տարբերակները շատ են, իսկ Գերագույն դատարանի անկեղծ կողմնակիցները թերևս սպասեն ավելի հարմար ժամանակների, երբ բանավեճին կմասնակցեն ոչ թե պատահական մարդիկ, այլ հեղինակություն վաստակած մասնագետներն ու հանրային գործիչները»,- գրել է Մելիքյանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է