Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները
Հայաստան

ՀՀ Սահմանադրական դատարանը Վենետիկի հանձնաժողովի կողմից ճանաչված է որպես լավագույն գործընկեր մարմին․ ո՞րն է այդ կայացած ինստիտուտը քանդելու նպատակը

ՀՀ ՍԴ-ն ձևավորվել է 1996 թվականին և մինչ օրս ունի 1000-ից ավել որոշումներ, այստեղ իրավունքի ինստիտուտի զարգացումը հստակորեն ուրվագծված է։ Քանդելով այս կայացած ինստիտուտը՝ ի՞նչ արդյունք ենք ակնկալում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորվելու քննարկումներին:

Նշենք, որ այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշել է հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանները միավորվեն մեկ ատյանի մեջ, իսկ ստեղծվելիք դատարանը հավանաբար կկոչվի՝ «Գերագույն»:

Անդրադառնալով որոշմանը՝ Արամ Վարդևանյանը մանրամասնեց, որ 20-րդ դարի սկզբից Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրներում, բացառությամբ մեկ-երկու երկրի, կան Սահմանադրական դատարաններ, խորհուրդներ, և Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպական խորհրդի անդամ երկիր, հանդիսանում է եվրոպական իրավունքի ընտանիքի մաս, այս պայմաններում ինչպե՞ս կարող է իրավունքի և սահմանադրականության զարգացման տեսանկյունից արդարացված լինել Սահմանադրական Դատարանից հրաժարվելը:

Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ նման կարևորագույն ինստիտուտների զարգացման համար պահանջվում է ժամանակ․ «Իսկ արդյո՞ք մենք ունենք նման շռայլություն մեզ թույլ տալու հնարավորությունն այն դեպքում, երբ ՍԴ-ն կայացած ինստիտուտ է և Վենետիկի հանձնաժողովի կողմից ճանաչված է որպես լավագույն գործընկեր մարմիններից մեկը. «Օրինակ այն երկրներում, որտեղ սահմանադրական բարեփոխումներ են իրականացվում, Վենետիկի հանձնաժողովը մշտապես հարցնում է ՀՀ ՍԴ-ի կարծիքը՝ որպես կայացած ինստիտուտի: Մենք սրանով ի՞նչ ազդակ ենք տալիս, ունենք կայացած մի ինստիտուտ, դա քանդում ենք հանուն ինչի՞, ի՞նչն է ավելի բարձր արժեքավոր նպատակը, որ քանդենք 1996 թվականից ձևավորված ինստիտուտը»:

Սահմանադրագետը, անդրադառնալով քննդատություններին առ այն, որ ՍԴ-ն ընտրական վեճերի հետ կապված ոչ արդարացի որոշումներ է կայացրել, նշեց, որ դա չի կարող ՍԴ-ն այլ դատարանի միացնելու համար հիմք հանդիսանալ, դրանք իրավական գիտելիքներին չտիրապետող անձանց կողմից գնահատականներ են, որովհետև որևէ մեկը ընտրական վեճերի մասով ՍԴ-ի որոշումների օբյեկտիվ քննադատություն և ապացույց չի ներկայացրել, քանի որ դրանք եղել են ոչ հիմնավոր:

Արամ Վարդևանյանը նշում է, որ բոլոր դատական ատյաններում դատավորների թվաքանակի խնդիր կա, բացառությամբ ՍԴ-ի, որը, ունենալով 9-ը դատավորի կազմ, երբեք չի ունեցել գործի քննության ժամկետի խնդիր.

«Շատ դեպքերում Վճռաբեկ դատարանը նույն սեփականության իրավունքի հետ կապված բազմաթիվ վեճերում, իր ավանդույթին հարիր, բողոքը վարույթ չի ընդունում, իսկ ՍԴ-ը դրանք ընդունել է վարույթ և հակասահմանադրական նորմեր է ճանաչել, դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը վերանայել է վարույթը և անձի սեփականության իրավունքը վերականգնվել է: Հիմա մենք ուզում ենք զրկել անձանց այս հնարավորությունից:

Ես չեմ պատկերացնում, ինչպես Վլադիմիր Վարդանյանը, ում հետ աշխատել եմ ՍԴ-ում, ով քաջատեղյակ է Վենետիկի հանձնաժողովի զեկույցներից, որտեղ մշտապես կարևորվել է ՍԴ-ն ընդհուպ մինչև այլընտրանքային միջոց՝ Եվրոպական դատարան չդիմելու, կարող է տեղյակ չլինել այդ մասին: Ես հուսով եմ, որ այդ գաղափարը կմնա զուտ գաղափար»: