Քանյե Ուեսթի նոր մարզակոշիկները վիրավորել են մահմեդականներին
Ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթի սեփական ապրանքանիշի եւ գերմանական Adidas ընկերության հետ համագործակցությամբ ներկայացված նոր կոշիկը վիրավորել է մահմեդականներին: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Խոսքը Yeezy Boost 350 V2 մարզակոշիկների մասին է, որոնց մոդելները ստացել են «Իսրաֆիլ» եւ «Աիսրայել» անունները: Դրանք գնորդների համար հասանելի կլինեն օգոստոսի վերջին, արժեքը կկազմի 180 ֆունտ ստեռլինգ:
Կրոնի հետեւորդների մոտ դժգոհությունն է առաջացրել ընկերության կողմից «Իսրաֆիլ» բառի օգտագործումը՝ իսլամի չորս հրեշտակապետներից մեկի անունը եւ «Աիրիելը», որը նշանակում է «սարսափելի դատարանի լրաբեր»։
Գնորդները ընկերության մարքեթինգային քայլը համարել են անհարգալից վերաբերմունք մահմեդականների նկատմամբ եւ այդ թեմայով արտահայտվել են Twitter-ում: «Անթույլատրելի է ծաղրել ուրիշների հավատը», «Եթե դու մի կաթիլ հարգանք ունես մուսուլման ֆանատների հանդեպ, կփոխես անվանումը», «Հրեշտակի անունը կապել կոշիկի հետ լիովին անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր մահմեդականների հանդեպ», «Քանյեն ինձ հունից հանեց: Նրա արաքն անթույլատրելի է։ Ես կբողոքեմ», «Դա պարզապես ցավալի է եւ զզվելի», - բողոքել են նրանք:
Ինքը՝ Քանյե Ուեսթը, դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավիճակը։
Սա առաջին դեպքը չէ, երբ գնորդները քննադատում են Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկները: Ավելի վաղ օգոստոսին տարակուսանք էր առաջացրել կոշիկի նոր դիզայնը։ Ուեսթը սոցցանցերում ցուցադրել էր հսկայական կոշիկներ, որոնք համազգեստով լեռնադահուկային կոշիկներ էին հիշեցնում: «Ընկեր, վաղուց ժամանակն է մտածել քո հոգեկան առողջության մասին», - կոչ են արել նրա մեկնաբանները:


















































Վիսկոնսին նահանգը մերժել է ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու Քանյե Ուեսթի դիմումը
Քանյե Ուեսթը Կենտուկի եւ Միսիսիպի նահանգներում որպես նախագահի թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել
Քանյե Ուեսթը Լուիզիանա նահանգում ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել
Քանյե Ուեսթը ձախողված է համարել նախագահական ընտրություններին իր մասնակցությունը
ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար Քանյե Ուեսթի ներկայացրած անհրաժեշտ ստորագրությունների մի մասը նույն ձեռագիրն ունեն
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են