Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները
Հայաստան

էդ պարգևավճարի 25 տոկոսը եթե տրամադրեն, իքնաթիռով էս ժողովրդին կարող են հետ բերել. ՌԴ-ում մնացած ՀՀ քաղաքացի

ՀՀ այն քաղաքացիները, որոնք մինչև Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ դրություն հայտարարելը այս կամ այն պատճառով մեկնել էին Ռուսաստան, անելանելի վիճակում են հայտնվել։ Ժամանակավոր գրանցման ժամկետը լրանում է, իսկ սահմանները բացվելու մասին խոսք չկա։

«Եթե սահմանները մինչև սեպտեմբերի 15-ը չեն բացում, անձամբ իմ գրանցումը սեպտեմբերի 3-ին լրանում է, ես ստիպված նորից գումար եմ ծախսելու, որ ժամկետը երկարացնեմ, նույն խնդիրը բոլորն ունեն, իսկ ժամանակավոր գրանցում հանելը տարբեր քաղաքներում տարբեր գներ ունի և բավականին բարձր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարտից Ռուսաստանում գտնվող Սարգիս Գարյանը՝ հավելելով, որ շատերի գումարն արդեն վերջացել է։

«Օրերս տեսանյութ տարածվեց, որտեղ երեխան պատմում էր, որ վարձը չեն կարողանում տալ, տնից դուրս են հանել ու մեքենայի մեջ են մնացել։ Էդ մարդիկ զանգել են ինձ ասում են՝ գնա՞նք Լարս։ Ես մտածում եմ, որ եթե Լարս գնացին, ավելի վատ վիճակում են հայտնվելու։ Ես չեմ հասկանում՝ Կառավարությունը մի պատասխան կարողանում է տա՞լ։ Հարգարժան պարոն Ավինյանը, ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան ասում է, որ եթե կոնկրետ քանակ կա, եթե հարցը վերաբերում է մեկ կամ երկու անգամվան, ապա դա քննարկելի ու բանակցելի է վրաց գործընկերների հետ»,- նշեց Սարգիսը։

Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիները ավելի վաղ դիմել էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, նշելով, որ այդ պահի դրությամբ ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն ՀՀ վերադառնալու համար։ Հիմա նրանց թիվն ավելացել է։

«Զանգերը մինչև օրս չեն դադարում։ Մարդիկ տան գույք ունեն, ուզում են հետ բերեն, էդ մարդիկ չգիտեն՝ ի՞նչ անեն, աշխատանք չունեն։ Կողքից ամեն մեկը ինչ-որ բաներ է ներկայացնում։ Պետք չի էս ժողովրդին քաղաքականացնել, էս ժողովուրդը քաղաքականության հետ ոչ մի տիպի կապ չունի։ Ինչի կարելի է էս ժողովրդին անտեսե՞լ, հա՞։ Հավաքվեն գնան Լա՞րս, միջազգյին լրատվամիջոցները լուսաբանեն, որ տեսանելի լինի՞։ Ինչքա՞ն կարելի է վիզները երկարացնել, նայել, թե ի՞նչ են անում, բայց գլուխները մտցնեն գետնի տակ, իբրև թե չեն նկատում, շատ էլ լավ նկատում են»,- վրդովված ասաց նա։

Սարգիսը դիմել է թե՛ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը, թե ՀՀ արտգործնախարարությանը, բայց ոչ մի հուսադրող պատասխան։

«Արտգործնախարարթյանը նամակ էի գրել, աշխատակիցը զանգել էր ինձ 30 րոպե համոզում էր, որ իրենք վրացական կողմի հետ մեր առաջարկած բոլոր տարբերակներով աշխատում են, ես էլ իրենց ասացի, որ չեն աշխատում, որովհետև իմ խոսքերը հաստատեց պարոն Ավինյանը, որն այդ զանգից օրեր անց ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վրացական կողմի հետ ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ բանակցություն չի գնում։ Հիմա ես չեմ, Դուք եք Կառավարությանը նույնիսկ 1 տոկոս կարո՞ղ եք հավատալ»,- նշեց նա։

ՀՀ քաղաքացիները Հայաստան են ուզում վերադառնալ ցամաքային տարբերակով, որովհետև նրանցիից շատերը ընտանիքներով են և մեքենաներով։

«Եթե էդ մարդիկ աշխատանք ու գումար չունեն, ո՞նց կարող է 4 հոգանոց ընտանիքը 60 000 ռուբլի տրամադրի ու ինքնաթիռով գա Հայաստան, հետո էլ սպասի, թե երբ կբացվի սահմանը, որ նորից ծախի, հետ դառնա այստեղ, որ մեքենան բերի։ Էդքան գումար որ ունենային, շատ հետաքրքիր է՝ ինչի՞ էին հասնում Ռուսաստանում»,- նկատեց Սարգիսը, ապա հավելեց․

«Ես մարտի սկզբին գործի համար, իմ մեքենայով 15-ից 20 օրով եկել եմ էստեղ ու ծախսել եմ շատ չնչին գումար։ Հիմա եթե իմ մեքենայով կրկին հետ վերադառնամ, 3000 ռուբլուց ավելի չեմ ծախսելու։ Ինձ ասում են՝ չարտերային ռեյսերով գնա, ես գամ էդտեղ, ոչ մի աշխատանք չունեմ, ի՞նչ եմ անելու, գոնե մեքենա կունենամ, կարող եմ ինչ-որ մի տեղ առաքիչ աշխատել ու ընտանիքս պահեմ։ Ես պետությունից երբեք գումար չեմ մուրացել, ոչ էլ հիմա եմ ուզում։ Ինքս կարատեի բազմակի միջազգային չեմպիոն եմ, պատիվ ենք ունեցել թե՛ ես, թե՛ աշակերտներս մեր եռագույնը աշխարհում ներկայացնելու, իսկ էսօր իմ աշակերտները մնացել են առանց մարզիչի»,- ասաց նա։

Սարգիս Գարյանը շեշտում է, որ Կառավարությանը չեն մեղադրում, պահանջում են միայն , որ գոնե հայտարարեն, մոտավոր ժամանակ նշեն, թե երբ հարցը կլուծվի, որ իրենց անելիքն իմանան։

«Էդ որ պետք էր էդ նույն ժողովուրդը չէ՞ր հեղափոխության կողքը կանգնած, բա հիմա էս ժողովրդի կողքը չկանգնե՞ն։ Հերիք եղավ, ընտանիքները լրիվ կիսվել են։ 6 ամիս է՝ ընտանիքիցս զրկված եմ, ինչքա՞ն կարելի է, զզվեցրին արդեն համաճակարով, չեն կարողանո՞ւմ բանակցել, սա էլ հո կարելի է լուծել, սա անհնարին հարց չէ։ Եթե մեքենան, որպես բեռնափոխադրող կարողանում են փոխադրել, էդ նույն մարդը նստում, անցնում է, հազար հոգու հետ շփվելով, ի՞նչ խնդիր կա, որ էդ մարդիկ մեքենաներով գնան, հասնեն իրենց տուն։ 1 տարեկանից սկսած էդ ցանկում անուններ կան, գոնե նրանց մասին մտածեն։ Ասում են՝ դեսպանատունը տարածքներ է տվել, հայ գործարարների հետ պայմանավորվելով, մեքենաները տարեք էնտեղ թողեք, հիմա ես չեմ, էդ Կառավարության յուրաքանչյուր անդամն է՝ ո՞ր մեկն իր մեքենան կթողնի էստեղ անտեր ու ինքը կգա էդտեղ։ Իրենք իրենց ունեցածը նորմալ պիտի պահեն, ժողովրդինը՝ չէ՞։ Պարգևավճար եք ստանում, տո լավ եք անում, աշխատողին տվեք, բայց մարդուն իր ուղղակի պարտականությունը աշխատանքում կատարելու համար պարգևավճար չեն տալիս, ես չպետք է բացատրեմ, թե ինչի համար են պարգևավճար տալիս, իսկ էդ տված 125 տոկոս պարգևավճարի ընդամենը 25 տոկոսը եթե տրամադրեն, իքնաթիռով էս ժողովրդին կարող են հետ բերեն, մեքենաներն էլ քարշակներով ուղարկեն Հայաստան, դա կլիներ մարդասիրական քայլ ու այդ էդ նույն ժողովրդի կողքին կանգնել կլիներ»- ընդգծեց նա։

Սարգիս Գարյանը հավելեց, որ հաճախ է կարծիքներ լսում, թե ինչո՞ւ են Կառավարությանը կամ էլ վարչապետին դիմում։

«Բա եթե պարոն Փաշինյանն է մեր վարչապետը, ո՞ւմ դիմենք։ Դիմե՞նք Վրաստանի վարչապետին, եթե դրանից իրենց վատ չեն զգա, երևի դիմենք Վրաստանի վարչապետին, երևի տենց իրենց ավելի լավ կզգան»։