ՍԴ-ում իշխանության ջանքերով ստեղծված ճգնաժամը խորանում է. դատավորները 3 թևի են բաժանվել
«Հրապարակը» գրում է. «Սահմանադրական դատարանում իշխանության ջանքերով իսկապես «ճգնաժամ» է ստեղծվել։ Այս պահին դատարանի կազմում 6 դատավոր կա, և դա բավարար է նիստեր հրավիրելու համար, սակայն դատավորների միջև այնպիսի անհամաձայնություններ են առաջացել, որ անգամ աշխատակարգային նիստեր չեն անցկացվում։
Դատարանի կազմը 3 թևի է բաժանվել, և նրանք նորմալ չեն հարաբերվում միմյանց հետ։ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը նիստերին չեն մասնակցում, չնայած հետ են կանչվել արձակուրդից։ Փաստացի աշխատանքի հաճախող 4 դատավորներն էլ հաշտ չեն․ ՍԴ-ում իր իշխանությունը հաստատել ցանկացող Վահե Գրիգորյանն իր կողմն է թեքել Արման Դիլանյանին․ սա իշխանամետներն են։
Երրորդ թևում հնաբնակներն են՝ ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանն ու Հրանտ Նազարյանը, որոնց հարաբերությունները Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան զույգի հետ լարված են։ Այս մթնոլորտում անհնար է դարձել ՍԴ ողջ կազմով հարցերի քննարկումն ու որոշումների կայացումը, իսկ դատարանում տասնյակ դիմումներ են կուտակվել։
Եթե Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը շարունակեն չմասնակցել նիստերին, ապա դիմումներն ընթացք կստանան միայն աշնանը, երբ ՍԴ թափուր տեղերը կհամալրվեն»,-գրում է թերթը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է