Ինչու Շիրակի մարզի դատախազին տեղափոխեցին Երևան
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղափոխվել Երևան և նոր պաշտոն ստացել: Նախ՝ նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ օգոստոսի 12-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին տեղափոխել են մայրաքաղաք՝ նոր պաշտոնի նշանակելով ՀՀ գլխավոր դատախազությունում։
Կարեն Գաբրիելյանը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերից։ Սակայն այս որոշումն իր պատճառներն ունի:
Բանն այն է, որ, Դատախազությունում տարածված լուրերի համաձայն, վերջին շրջանում Գաբրիելյանի գործողությունների հետ կապված տարբեր տեղեկություններ են շրջանառվել, անգամ կասկածելի գործարքների մասին լուրեր են եղել, և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հավատարիմ մնալով յուրայիններին իր կողքը պահելու սկզբունքին, Կարեն Գաբրիելյանին բերել է Երևան՝ վատ հետևանքներից խուսափելու և իր անմիջական ենթակայության տակ աշխատելու համար:
Դրան զուգահեռ էլ նկատենք, որ Շիրակի նորանշանակ դատախազն էլ որոշել է իր համար նոր թիմ ձևավորել, և չի բացառվում, որ այժմ այլ մարդիկ ևս Շիրակի դատախազությունից տեղափոխվեն Երևան»,-գրում է թերթը։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը