Փաշինյանը դիտավորյալ է ոստիկանությանը թշնամացնում ժողովրդի հետ. Գևորգ Պետրոսյան
Իջնում ես բակ՝ մաքուր օդ շնչելու, մեկ էլ՝ ըհը, եկեղեցիների բակերում անհույս վխտացող բախտագուշակ գնչուների նման մոտենում ու տալիս են դարի հարցը՝ «ինչու՞ դիմակ չունեք»: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նա գրել է. «Ա՜յ տղա, դիմակով մաքուր օդ ե՞ն շնչում, ձեր ֆանտազիան էս ու՞ր ա հասել...
Օր-օրի համոզվում եմ, որ ոստիկանության ու ժողովրդի միջև ատելության խորացման աճն ուղիղ համեմատական է իշխանությունը կորցնելու՝ Փաշինյանի վախերի մեծացմանը:
Փաշինյանը դիտավորյալ է ոստիկանությանը թշնամացնում ժողովրդի հետ:
Ինչու՞... Շատ պարզ պատճառով...
Նա շատ լավ հասկանում է (ինքը դրա փորձն ունի), որ ինքը կարող է «փիլոնազրկվել» միայն նոր հեղափոխության դեպքում, ինչն էլ հնարավոր է միայն ժողովուրդ-ոստիկան համերաշխության պայմաններում...
Բայց դե ամեն կանոն ունի իր բացառությունը...
Այդքան վախենալու փոխարեն պետք է ճիշտ կառավարել երկիրը, իսկսպես (այլ ոչ թե լայվերով) սիրել ժողովրդին և մոշ աճեցնողների ու ասֆալտ փռողների գործերին անհարկի ու ցուցադրաբար խառնվելու փոխարեն լծվել բուն գործին...
Թե չէ միշտ էլ ուրաթը շաբաթից շուտ է գալիս...»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է