Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումները
Հայաստան

Հայաստանյան ներիշխանական ճամբարում «թայֆայական» հակասությունները խորանում են.Լարիսա Մինասյանը խնդրել է պատժել Ալեն Սիմոնյանին

Օրերս հայտնի դարձավ, որ «Բաց հասարակության հիմնադրամների» Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, խնդրելով պատժել ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլական» կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին։ Հիշեցնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամները» ժողովրդի մեջ առավել հայտնի է «Սորոսի հիմնադրամ» պայմանական անվանումով, իսկ վերջինիս համակրողներին կամ վերջինիս պաշտպաններին /նաեւ սնվողներին/ հասարակության մեջ ընդունված է անվանել «սորոսականներ» պայմանական անվանումով, գրում է politik.am-ը։

Այսինքն, թե՝ պայմանական ասած՝ Հայաստանի «սորոսականների» ղեկավար Լարիսա Մինասյանը դիմել է Արարատ Միրզոյանին, որպեսզի պատժեն Նիկոլ Փաշինյանի ամենից վստահելի եւ ամենից հավատարիմ զինակիցներից մեկին։ «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է Լարիսա Մինասյանի նամակը, ուղղված Արարատ Միրզոյանին։ Իսկ պատճառը եղել է այն, որ «Հրապարակին» տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը «սորոսականների» «պորտը տեղն է դրել» հայտարարելով՝ «․․․ Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։ Իսկ ահա Լարիսա Մինասյանի նամակի բովանդակությունը հետեւյալն է․ «Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»։

Ինչ խոսք հետաքրքիր եւ ինտրիգային իրավիճակ է ստեղծվել, քանի որ բոլորս ենք հասկանում, որ Ալեն Սիմոնյանին պատժելու հարցը հասցեագրված լինելով հանդերձ Արարատ Միրզոյանին՝ հասցեագրված է Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, պայմանական անվանումով հայտնի «սորոսականները» հանդիսանում են Փաշինյանի իշխանության այսպես կոչված «փայատերերից» մեկը եւ ԱԺ-ում ունեն ավելի քան երկու տասնյակ պատգամավորներ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում։ Ստացվում է, որ եթե օրինակ Արարատ Միրզոյանը ձեւավորի էթիկայի հանձնաժողով եւ կազմակերպի լսումներ, ապա «Իմ քայլը» ֆրակցիայից հնարավոր է, որ «սորոսականների» թեւը սկսի քննադատել իրենց թիմակից Ալեն Սիմոնյանին, դատապարտել նրա վարքագիծը եւ այլն։ Ինչ կարող է դա նշանակել, եթե ոչ այն, որ այդ կերպ իշխանական ֆրակցիան կպառակտվի, կամ գոնե իշխանական թիմի ներսում եղած ճաքերը կխորանան այնքան, որ կդառնան անդունդներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար բավական բարդ ընտրություն է իրականում ստեղծվել։

Մի կողմից, եթե նա թույլ չտա, որ Արարատ Միրզոյանը ընթացք տա Լարիսա Մինասյանի նամակին, նա կխորացնի հակասությունները «սորոսականների» կամ ընդհանրապետ արեւմտամետների հետ։ Արդյունքում հնարավոր է, որ որեւէ կարեւոր հարցի քվեարկության դեպքում էլ, իշխանական ֆրակցիայում եղած ավելի քան երկու տասնյակ «սորոսական պատգամավորները» դեմարշ քայլ անեն, որ Փաշինյանի քթից բերեն։ Սակայն եթե ընթացք տա, ապա կհարվածի սեփական հեղինակությանը, քանի որ հայաստանյան հասարակության մեջ «սորոսականները» չեն փայլում հեղինակությամբ եւ սիրված չեն լայն զանգվածների կողմից, իսկ նրանց պաշտպանելու դեպքում, Փաշինյանն իրեն դնում է նրանց հետ նույն գծի վրա։

Հիշեցնենք, որ հիմնականում «սորոսականների» գործունեության հետ է հասարակությունը կապում Լանսարոտեի կոնվենցիան, Ստամբուլյան կոնվեցնիան, Հայաստանում, ազգայինի հետ կապված ամեն ինչի դեմ պայքարը եւ այլն։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը Լարիսա Մինասյանին պաշտպանելու դեպքում նաեւ կարող է սասանել իր թիմակիցների մեծ մասի մոտ ունեցած վստահությունն ու հարգանքը։ Ստացվում է, որ Լարիսա Մինասյանը իշխանական թիմը պառակտելու տանող խորը սեպ է խրել այս նամակով։

politik.am