Հայ մարդու համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ է եղել նախկինում, այլ այն, թե ինչ է լինելու ապագայում. Ղազինյան
Արդեն 30 տարի մենք քննարկում, վերցնում դնում ու վերլուծում ենք անցյալը, փորում ու մեղավոր ենք փնտրում անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, սխալների ու թերությունների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Արդեն 30 տարի մենք քննարկում, վերցնում դնում ու վերլուծում ենք անցյալը, փորում ու մեղավոր ենք փնտրում անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, սխալների ու թերությունների համար:
Բոլոր նորերը մեղադրում են հներին, բոլոր հները արդարանում և մեղադրում են նորերին: Սա արդեն վերածվում է ռեալիթի շոույի, որտեղ հանդիսատեսը ուղղակի բավարարում է իր հույզերն ու էմոցիաները:
Սա սխալ է, անիմաստ է, չունի բովանդակություն և որևէ կապ կուտակված և օրեցօր խորացող խնդիրների հետ: Այս պոլեմիկան ձեռնտու է միայն անգործունակ և անբովանդակ նորերին և քաղաքական ռեաբիլիտացիայի ձգտող հներին:
Հայ մարդը այստեղ չունի որևէ իրական շահ, քանի որ Հայ մարդու՝ ՀՀ քաղաքացու համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ է եղել նախկինում, այլ այն, թե ինչ է լինելու ապագայում:
Իրական քաղաքական օրակարգը ապագայի օրակարգն է, խնդիրների լուծման ծրագրերն են, զարգացման ու հզորացման հայեցակարգերն ու դոկտրինաներն են:
Քաղաքական անցյալը նման է ճահիճի, որին մեկ ոտքով կանգնելու դեպքում դատապարտված ես խորտակման, իսկ քո հետ միասին խորտակում ես նաև առաջ շարժվելու և զարգանալու հնարավորությունը: Այս իշխանությունն արդեն մինչև կոկորդը խեղդված է անցյալի ճահիճի մեջ և չունի փրկվելու որևէ հնարավորություն:
Պետք է շարժվել առաջ, իսկ անցյալը թողնել պատմաբաններին, քաղաքագետներին ու փիլիսոփաներին:
Ժամանակ չունենք, ապագա ենք կորցնում . . .»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է